Հնդկաստանի աճող հզորությունը բավարար է, որպեսզի վճռի վերջնականապես լուծել Պակիստանի հարցը. Արա Պողոսյան

7 Մայիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հնդկաստանի Զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ ռազմական օպերացիա «Սինդուր» անվամբ։

Ըստ հնդկական կողմի, հարվածները հասցվել են ահաբեկչական խմբերի ճամբարներին Պակիստանի հսկողության տակ գտնվող Քաշմիրի շրջանում։

Պակիստանյան կողմը հայտնում է, որ վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, ինչի արդյունքում Քաշմիրի շրջանում առաջացել են հոսանքի խափանումներ։

Հետաքրքիրն այն է, որ պակիստանյան կողմը հայտարարել է, իբրև թե Հնդկաստանը «առանց պատճառի ագրեսիա» է սկսել, ինչին պատրաստ են պատասխանել իրենց հարմար ժամանակ և իրենց հարմար ձևով։

Բնականաբար, Պակիստանն ունենալով ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության փորձ, ակնհայտ է, որ ո՛չ միայն կապ ունի վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հետ, այլև նոր ահաբեկչական գործողություններ կարող է ձեռնարկել։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ Հնդկաստանը փորձելու է հիմնովին լուծել Պակիստանի հարցը։ Նախորդ Հնդկա-պակիստանյան պատերազմները մեծամասամբ Հնդկաստանի առավելությամբ են ավարտվել, և եթե չլիներ Մեծ Բրիտանիայի և Չինաստանի գործուն աջակցությունը Պակիստանին, ամենայն հավանականությամբ Պակիստանը կենթարկվեր ծանր պարտության և դրա հետևանքներին։

Հնդկաստանի աճող հզորության և միջազգային հեղինակության ֆոնը բավարար է, որպեսզի այսօր Հնդկաստանը վճռի վերջնականապես լուծել Պակիստանի հարցը։ Հատկապես հիմա, երբ Պակիստանը Ուկրաինայի հետ կնքած գործարքի արդյունքում զրկվել է հրետանային արկերի բավականին լուրջ պաշարներից։

Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք հիմա է ժամանակը, թե՞ այս օպերացիան հետախուզական օպերացիա է, շոշափելու Պակիստանի հնարավորությունները։

Պատերազմի առիթ վստահաբար Պակիստանը դեռ շատ կտա, չէ՞ որ այն վերածվել է ահաբեկչական մտածողության կազմավորման»:

Նմանատիպ նյութեր

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն. Դանիելյան

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն. Դանիելյան

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է փորձություն, ընդգծում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է։ Կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են հանրային տրանսպորտին, որը հաճախ այնքան...

Սեյրան Խուդանյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Սեյրան Խուդանյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները սկսեցին ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնությունում: Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը պոկեց 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում...

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Արցախյան առաջին պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշակոթողը Artsakh Monuments-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն...

Անտոնիո Գուտերեշը կայցելի Երևան

Անտոնիո Գուտերեշը կայցելի Երևան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու Cop17 կենսաբազմազանության համաժողովին: Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, հայտնել է Գուտերեշի  ներկայացուցիչ Ստեֆան...

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Sputnik Արմենիայիտեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։ Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր...