ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի պնդմամբ՝ ընտրությունների գիշերը կիբերհարձակում է եղել ԿԸՀ կայքի վրա և չգիտի նման դեպքում գործ հարուցելը ճիշտ է, թե ոչ:
«Ժողովուրդ ջան, կիբեր հարձակում է եղել, կիբերհարձակումը լրիվ ուրիշ է։ Լրիվ ուրիշ մարմին է դրանով զբաղվում։ Ես ընդամենը ասում եմ, որ մոտավորապես մայիսի 10-ից սկսած Հայաստանի տարբեր համակարգեր պարբերաբար կիբերհարձակման են ենթարկվել: Ես ասում եմ ես կիբերանվտանգության մասնագետ չեմ, կա մասնագիտացված կառույց, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, որը ապահովում է մեզ։ Կոնկրետ իմ դեպքում՝ որպես ԿԸՀ նախագահի, ուղղակի զեկուցում են արդյունքների մասին։
Ես չգիտեմ, օրինակ, մեր օրենսդրությամբ՝ կիբերհարձակումների ժամանակ պարտադի՞ր է ինչ-որ գործ հարուցելը»։






