Դեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել. քաղաքագետ

12 Հունիսի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել։
Հուշեմ` երբ ընտրությունների անցկացման ընթացքում կասկածում ես, որ կարող են լինել այնպիսի խախտումներ, որոնք կառընչվեն նաև երկրի ժողովրդավարական հիմքերին (իրականում միֆերին), դու ստեղծում ես իրավիճակ, որտեղ իբր քո հիմնական մրցակցին կարող էիր դուրս թողնել պայքարից, բայց քո գրպանային ԿԸՀ-ն այնքա՜ն անկախ է, իսկ դու` այնքա՜ն ժողովրդավար, որ չես գայթակղվում հրահանգել ԿԸՀ նախագահին կատարելու քո կամքը:
Իսկ իրականում գլխավոր օպոնենտին դուրս թողնելը ընտրապայքարից հենց քեզ համար կարող էր ստեղծել լեգիտիմության և այլ խնդիրներ, ուստի քեզ պետք է ցույց տալ, որ քո գլխավոր օպոնենտը չունի բավարար հանրային աջակցություն։
Եվ խաղալով վերը նշված խաղը, դու մի կողմից Հանրապետություն կուսակցության ենթադրյալ ձայներն ես քո կողմ գրավում (երկուսն էլ գրեթե նույն էլեկտորատի վրա են հենվում` արևմտամետ, հակառուս, նախկիններին ատող), ցույց տալով որ նրա առաջնորդը քո կամակատարն է, իսկ մյուս կողմից «դեմոկրատական բոնուս» ես կուտակում ապագայում որպես քարոզչական թեզ շրջանառելու համար»։

Նմանատիպ նյութեր

Պետք է լինենք կոռեկտ և զգուշավոր․ Փաշինյանը՝ Ռուսաստանի դեմ հայտարարությունների մասին

  «Շիրակի մարզպետին պաշտոնից ազատելու հիմքեր չեմ տեսնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջինիս հակառուսական գրառմանը։ «Իրավիճակը պարզաբանման կարիք ունի։ Անհրաժեշտ է լինել հնարավորինս...

Միլիոնավոր դրամների թմրամիջոցների հսկայական թաքստոցներ Երևանում. կա երեք ձերբակալված

Միլիոնավոր դրամների թմրամիջոցների հսկայական թաքստոցներ Երևանում. կա երեք ձերբակալված

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում...

Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան

  «Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է: Այդ տեքստով հնարավոր չի ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից»,- այս մասին ճեպազրույցում...

Փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ․ մեկ զոհ կա

Փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ․ մեկ զոհ կա

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր փլուզում է տեղի ունեցել Գաջեգործների փողոցում։ ՆԳՆ ՓԾ փոխանցմամբ՝  Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։ Նախնական տվյալներով՝...

ՔՊ-ականների համար ամեն ինչ նորմա՞լ է․ Արամ Վարդևանյան 

«Նախ՝ մեր հայրենակիցներին ուղղակի տեղեկացնենք, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է։ Մի բանի համար, իհարկե, անկեղծորեն վատ ենք զգում՝ Ազգային ժողովը՝ որպես ինստիտուտ, ձեր աչքերում, ձեր ընկալումներում, մեղմ ասած, շատ է...