ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը. Հովակիմյան

22 Հուլիսի, 2026

«Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն անհրաժեշտ եմ համարում իրազեկել»,-գրում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ շարունակելով.

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(․․․) գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ (․․․)»։

Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է»։

Նմանատիպ նյութեր

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում...