Մեր նպատակն է՝ կանխել գործող ռեժիմի վերարտադրությունը․ Կտրել զիջումների այս շղթան․ Իշխան Սաղաթելյան

16 Մարտի, 2026

Հայաստանի քաղաքական պատմության մեջ կա մի վատ ավանդույթ. ընտրություններից հետո նախընտրական դաշինքները սովորաբար փլուզվում են, մարդիկ հեռանում են, իսկ միավորող գաղափարները՝ մոռացվում։ Բայց նայե՛ք այս դահլիճին. մենք այսօր ավելի ամուր ենք,պինդ և պատրաստ նոր պայքարի։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Չնայած հարվածներին, քաղաքական հալածանքներին, աննախադեպ ճնշումներին՝ «Հայաստան» դաշինքը ոչ միայն մնաց կենսունակ, այլև այսօր ներկայանում է նորացված ու ընդլայնված կազմով։

Այսօր պատիվ ունեմ պաշտոնապես հայտնելու. Հայաստանի երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը  շարունակում են համագործակցությունը։ Մեզ է միացել «ԱռԱջ» կուսակցությունը, նաև հանրային ու քաղաքական բազմաթիվ գործիչներ։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար՝ «Հայաստան» Դաշինքով ։

Սա սոսկ նախընտրական միավորում չէ։ Անձի կամ անձերի շուրջ համախմբվելու  փորձ չէ։  Սա Հայաստանի ճակատագրով մտահոգ ուժերի և մարդկանց ՝ջանքերի մեկտեղումն է՝ հայկական ինքնությունը պահելու, մրցունակ և անվտանգ Հայաստան վերակերտելու նպատակով։

Անցնող ժամանակը մեզ համար չի եղել պարզապես քաղաքականությամբ զբաղվելու կամ պատգամավոր աշխատելու տարիներ։ Դրանք պայքարի և գոյության կռվի տարիներ էին։ Մենք չենք լռել, չենք հաշտվել, չենք նահանջել, չենք համակերպվել, չենք թաքնվել, մենք դեմ առ դեմ կռիվ ենք տվել և փողոցում, և խորհրդարանում և միջազգային հարթակներում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...