Մեր կորուստները մենք չենք կարող վերադարձնել, բայց հայրենիքը անպայման վերադարձնելու ենք․ Միքայել Հաջիյան 

2 Ապրիլի, 2026

«Ես պատերազմում, Արցախյան ազատամարտում, ապրիլյան քառօրյայի ժամանակ կորցրել եմ իմ ավագ որդուն՝ Նորայր Հաջիյանին: Ապրիլի 4-ին է զոհվել երեկոյան Թալիշի դիրքերում, իսկ 20 թվականի հոկտեմբերի 6-ին կրսեր որդիս` Երվանդ Հաջիյանն է զոհվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պատերազմում երկու որդիներին կորցրած Միքայել Հաջիյանը։ 
«Երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ զրկվեցի։ Ցավը, իհարկե, խորն է, ինչ-որ տեղ անտանելի, բայց որպես տղամարդ ես փորձում եմ դիմանալ, որովհետև թոռներ ունեմ հանուն նրանց: Հավատացեք, ես մարդկանց ներկայությամբ չեմ լացում, չեմ ողբում: Ընդհակառակը, ում հանդիպում եմ, անմիջապես ժպտում եմ, մարդիկ կարծում են, թե ես ժայռ եմ, չմտածելով, որ ես էլ իրենց նման միս ու արյուն եմ: Կսկիծը իմ մեջ եմ պահում, բայց իմ ժպիտով փորձում եմ մարդկանց ուրախություն պարգևել, ուրախություն նկարել նաև նրանց դեմքերին: 
Տղաները կամավորականներ են եղել, աշխարհազորայիններ են եղել: Ավագ որդիս 16 տարեկանից, մենք դեռ Երևանում էինք այդ ժամանակ ապրում, 16 տարեկանից գնացել է լծվել ազատամարտին: Նա գնացել ու մինչև պատերազմի ավարտը մասնակցել է մարտերին տարբեր ջոկատների կազմում, ապա և պատերազմից հետո մի քանի ամսով դարձյալ իրենց ջոկատին ուղարկել են Թալիշի դիրքերը, որպեսզի նորակոչիկներին սովորեցնեն դիրքապահությունը ու նաև դիրքեր պահեն իրենք, իսկ ամեն լարվածության դեպքում նա համազգեստը միշտ էլ տանն էր պահում պահարանում կախված և հենց լարվածություն էր առաջանում, անմիջապես գնում, գրանցվում էր որպես աշխարհազորային ու առաջին գիծ մեկնում։ Որդիներիցս ոչ մեկն էլ ինձ նախապես չի զգուշացրել, թե գնում ենք կռվի»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։ 

Նմանատիպ նյութեր

Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Ծառուկյան

Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ․  «Անկախության հռչակագրի ընդունման 36-ամյակի առիթով, վստահ եմ, շատերը կխոսեն, մանավանդ հիմա, երբ հարցականի տակ է դրվում ամեն ինչ։ Բազմիցս հայտարարել եմ, որ ես դասական...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ՊՆ-ն հաստատեց. զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:...

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել. 24News

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել. 24News

24News-ի տեղեկություններով, բանակում` ոչ մարտական պայմաններում, քիչ առաջ ժամկետային զինծառայող է մահացել: Թե ի՞նչն է եղել պատճառը, այս պահին հայտնի չէ: ՊՆ-ից այս պահին տեղեկությունը չեն մեկնաբանում: Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական...

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա 1 զոհ և 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա 1 զոհ և 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Kia Forte» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ

Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 22։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվում է բնակելի տնակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...