Ընդամենը 16 տարեկան էի, բայց հասցրեցի զգալ պատերազմի դառնությունը․․․ Իսկ դա դեռ սկիզբն էր. Նինա Հայրապետյան

2 Ապրիլի, 2025

2016 թվականի ապրիլի 2-ն իմ գիտակից կյանքի միակ օրն էր, երբ հայրս առավոտ շուտ՝ «համար 1» գնալուց, մորս հորդորեց՝ մեզ դպրոց կամ չուղարկի, կամ էլ մեր գնալու և դասերը չեղարկելու դեպքում, միանգամից վազենք տուն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նինա Հայրապետյանը՝ հուշեր ներկայացնելով արցախյան քառօրյա պատերազմից:

«Ես սովորում էի 12-րդ դասարանում, փոքր քույրս՝ 2-րդ։ Այդպես էլ չհասցրեցի հասնել դպրոց, ճանապարհին հանդիպեցի դասընկերներիս ու իմացա, որ պատերազմ է սկսվել։ Ուղեղիս մեջ կարծես ռումբի հետհաշվարկ սկսված լիներ․․․

Մեր կյանքի առաջին, ու ցավոք ոչ վերջին, պատերազմի ժամանակ մենք ռումբի ձայն չլսեցինք։ Պատերազմը սահմանին էր, մենք՝ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Բայց մենք հասկացանք, թե այն ինչպես կարող է լինել։ Ընկերուհիներս հավաքվել էին մեր տանը, որովհետև առաջին հարկում էինք ապրում ու ապաստարանը ավելի մոտիկ էր։ Մաման հավաքեց առաջին անհրաժեշտության պարագաները, խմորեղեն պատրաստեց ու միասին հասցրեցինք սահման մեկնող կամավորականներին։

Մոտ մեկ շաբաթ անց մաման փորձում էր միջքաղաքային տրանսպորտով մեզ ուղարկել Երևան՝ մեծ քրոջս ու մորաքրոջս մոտ, չստացվեց, ասացին՝ արդեն «զինադադար» է։ Մորաքույրս ամուսնու հետ եկավ մեր հետևից։ Ես չեմ մոռանա մորքաքրոջս ու մամայիս արցունքները։ «Նորից նույնն ենք ապրում, 25 տարի առաջ մեզ էին ուղարկում Հայաստան, հիմա մեր երեխաններին ենք ուղարկում»,- ասում էին նրանք։ 5 րոպե հետո ծնողներս ճանապարհվեցին՝ ամեն մեկը դեպի իր առաջնագիծ։ Մաման իր ընկերուհիների հետ հումանիտար օգնություն էր հավաքում զինվորականների համար, արյուն էր հանձնում վիրավորներին փրկելու համար, դե հայրս էլ՝ մշտապես իր գործին՝ ծառայության։

Ես ընդամենը 16 տարեկան էի, բայց հասցրեցի զգալ պատերազմի դառնությունը․․․ Իսկ դա դեռ սկիզբն էր։ Ներում չկա ոչ մի դավաճանի․․․»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․  Aysor.am

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․ Aysor.am

Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերությունները կառավարությունից արտոնություն կստանա։ Այս մասին գրում է Aysor․am-ը։ Մասնավորապես, «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։...

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը միջազգային մամուլը դիտարկում է Ադրբեջանի առաջ քաշած պահանջներից մեկի կատարման համատեքստում։ Reuters գործակալության նոյեմբերի 23-ի հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի համար Հայաստանի...

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին և դրա խմբագիր Սևակ Հակոբյանին՝ իրեն զրպարտելու համար։ Օրերս խմբագրությունը ստացել է ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ Մասնավորապես՝ «Կարճ ասած»...

Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել

Եգիպտոսում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել

Կահիրեի հյուսիսային արվարձաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության և բնակչության նախարարությանը։ Հրդեհը բռնկվել է վթարի հետևանքով, որին մասնակցել է վառելիք...