Սեպտեմբերի 19-ին հիշատակի երթ Երևանում՝ զոհվածների հարազատների նախաձեռնությամբ

11 Սեպտեմբերի, 2026

2026 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում նախատեսվում է անցկացնել «Հիշատակի օր» խորագրով հանրային հավաք և լուռ սգո երթ՝ ի հիշատակ հայրենիքի կորստի և նահատակների։ Այդ մասին Երևանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել Զոհվածների հարազատների նախաձեռնության անդամ Հասմիկ Միքայելյանը։

Հանրային հավաքի և լուռ սգո երթի նպատակն է հարգանքի տուրք մատուցել 1988-2023 թվականներին Արցախի ազատության, անվտանգության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայրենակիցների հիշատակին, ինչպես նաև ոգեկոչել անհայտ կորածներին, գերության մեջ գտնվող հայրենակիցներին, ռազմական գործողությունների, բռնի տեղահանության և դրանց հետևանքների պատճառով զոհված խաղաղ բնակիչներին ու 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերին։

Հավաքը նախատեսվում է սկսել 2026 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարի հարակից տարածքում։ Այնտեղից մասնակիցները լուռ սգո երթով կշարժվեն դեպի պանթեոնի տարածք։ Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 15։00-ին։

Երթի ավարտին էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախատեսվում է իրականացնել հիշատակի արարողություն՝ աղոթքով, ծաղիկների խոնարհմամբ զոհվածների շիրիմներին և լռության րոպեով։

Նմանատիպ նյութեր

Բաքվի դատավճիռները սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը․ Գեղամ Մանուկյան

Բաքվի դատավճիռները սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝...

«Լեզուդ չլիներ․․․»․ Իր օրոք երեխաները մեծանում են անգրագետ, մեղադրում է նախկիններին․ «Կարճ ասած»

«Լեզուդ չլիներ՝ ագռավները աչքերդ կհանեին» հայտնի հայերեն ասացվածք է, որը նշանակում է, որ մարդը շատախոս է, զավզակ և իր խոսքի, պատասխանելու, ֆռացնելու ունակության շնորհիվ դուրս է գալիս դժվար իրավիճակներից...

Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են․ Ոսկան Սարգսյան

Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Բնապահպանի տուն» ՀԿ-ն տեսանյութեր է հրապարակել Դիլիջան ազգային պարկի ու Իջևանի անտառներում ապօրինի մեծ հատումների մասին։ 2019թ․ ամռանը, երբ փայտի բիզնեսով զբաղվողները Իջևանում բողոքի գործողություններ էին անում, Ն․...

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդամենը 6 հարց է

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդամենը 6 հարց է

Սեպտեմբերի 11-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի ու սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Սահմանվել...

«Ի դեպ»․ Ո՞ր կեղեքող էլիտան է զրկել երեխաներին կրթվելուց

«Ի դեպ»․ Ո՞ր կեղեքող էլիտան է զրկել երեխաներին կրթվելուց

Հայաստանի 15 տարեկան աշակերտները գագիտության մակարդակով վերջինն են տարածաշրջանում։ Նրանք լրջորեն կաղում են մաթեմատիկայից և բնագիտությունից, իսկ ընթերցանությունից լավագույն արդյունք է արձանագրել ընդամենը 1 տոկոսը։ Խայտառակ ադյունքներից ավելի խայտառակ է, ի դեպ,...