Մեր ընդդիմությունը դեռևս չի կարողացել ըմբռնել ամենակարևորը․ Արա Պողոսյան

23 Սեպտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայկական քաղաքական դաշտը, իսկ գուցե ավելի ճիշտ է ասել՝ քաղաքական մշակույթը, ունի մի շատ լուրջ առանձնահատկություն․ իշխանության և ընդդիմության պայքարը գրեթե միշտ նույն սցենարն է կրկնում։ Սա նման է անվերջ ձգվող մի օղակի՝ որի շուրջ պտույտները միշտ հանգում են նույն կետում կանգառ կատարելուն։

Բոլոր քաղաքական ուժերին խոչընդոտող թիվ մեկ խնդիրը թերևս այն է, որ մինչև նախընտրական շրջան, բոլորը խոսում են 50+% հավաքելու մասին։ Բոլորին թվում է, թե իրենք միակն ու անկրկնելին են և արդեն քանի՜ հազարամյակ ժողովուրդն հենց իրենց էր սպասում քվեներ շռայլելու համար։

Ոմանց էլ թվում է, թե նախկինում մաշված նույն դեմքերին որպես թաղային մանկլավիկ վարձելով կապահովեն նույն քվեները, ինչ կարողացել են անել նախկին իշխանությունների համար։ Այս վերջին նախադասության մեջ բանալին «իշխանությունն» էր։

Մեր ընդդիմությունը դեռևս չի կարողացել ըմբռնել ամենակարևորը՝ օրվա իշխանությունը միշտ ունի առնվազն 15-20% նախնական ընտրական կապիտալ (background)։ Դա վարչական ռեսուրսն է, կառավարչական հիմնարկները, դպրոցները, ուժային կառույցները, քաղաքացիական ծառայողները և այլն։

Հետևաբար, հույսը չի՛ կարող դրվել միայն այն պատահականության վրա, որ կարող է և ճեղքում լինել, որի հավանականությունը միայն 0.5% է։ Ուստի, ցանկացած ուժ, որը հայտ է ներկայացնում իշխանության գալու համար, պետք է ունենա ո՛չ թե զուտ վարչական մասնագետների թիմ, ովքեր սովոր են աշխատել գրասենյակներում, այլ ժողովրդի հետ աշխատելու ունակ առաջին ավանգարդ և վարչական ու մասնագիտական արյերգարդ։ Խարիզմատիկ կերպարների և արհեստավարժների թիմի համատեղմամբ հնարավոր կլինի հասարակության հետ մտնել երկխոսության մեջ, գրավել նրանց սրտերը, խոսել նրանց մտքերի հետ, և գրկել նրանց հոգիները։

Հասարակությունը հաճախ ըմբոստանում է նրանց դեմ, ովքեր ավելի բարձրից են, ովքեր ամբարտավան են, ովքեր խոցում են նրանց եսասիրությունը։

Նուրբ, շա՜տ նուրբ աշխատանք է պահանջում հասարակության հետ երկխոսությունն ու նրան՝ քո ազնվության և բարի նպատակների մասին համոզելը»։

Նմանատիպ նյութեր

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...