Մենք գործ ունենք աբսուրդի, վրեժխնդրության և քաղաքական թատրոնի հետ․ Արամ Վարդևանյան 

21 Հուլիսի, 2026

ԿԸՀ օրակարգն ուսումնասիրելու դեպքում նկատած կլինեք, որ 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն, ոչ մի ուրիշ տվյալ բացահայտված չէ։ Այսօր ես ուզում եմ հայտնել, որ նշվածը վերաբերում է Նարեկ Կարապետյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը:

«Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդություն է ներկայացվել այն նույն տրամաբանությամբ, որով, երբ ներկայացվել էր, այն վերադարձվել էր։ Կհիշեք` Հովակիմյան Վահագի կողմից մի հրատապ նիստ տեղի ունեցավ, որևէ մեկին չէին իրազեկել, դուք տեղեկացված չէիք, մենք տեղեկացված չէինք, որտեղ վերադարձրել էին այն տրամաբանությամբ, որ այլևս նշված հարցը ԿԸՀ-ի տիրույթում չէ։ 

Հիմա պատկերացրեք՝ 15:00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, այսինքն` ունենալու է այլևս անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննության առարկա դարձնի»-նշեց նա։

Վարդևանյանն ընդգծեց, որ սա քաղաքական հերթական հետապնդման դեպքն է, միջամտություն՝ Նարեկ Կարապետյանի գործունեությանը․

«Սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է: Հիմա դուք կհարցնեք ինձ, թե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է: 

Տեղեկություն չունեմ, ավելին՝ նշված տվյալն իմանալով, որ 17:00-ի նիստը փաստորեն Նարեկ Կարապետյանին է վերաբերում, մենք ունեինք մեր դիրքորոշումը, որ ներկայացնենք, ժամանակ տրամադրվի, ծանոթանանք այդ անհասկանալի նյութերին, որոնք վստահ ենք՝ որևէ առնչություն չեն ունենալու Նարեկ Կարապետյանին, բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը տարբերվում է տվյալ դեպքում իմ՝ որպես իրավաբանի, փաստաբանի դիրքորոշումից: Վերջինս դեմ է դրան, որ նման դիրքորոշում ներկայացնենք և ժամկետ ուզենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ ձերբակալված կա

Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ ձերբակալված կա

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ...

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տանտերը փորձել է վնասազերծել  գողին

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տանտերը փորձել է վնասազերծել գողին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է գիշերը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Աստղիկ» բժշկական...

Վեհափառն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին․ Մայր Աթոռ

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո...

ԵԱՏՄ անդամ երկրները կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ՀՀ-ի մասնակցությունը միությանը․ զեկույց

ԵԱՏՄ անդամ երկրները կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ՀՀ-ի մասնակցությունը միությանը․ զեկույց

ԵԱՏՄ-ին մասնակցության կասեցումը կհանգեցնի Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի համախառն ապրանքաշրջանառությունը կնվազի ավելի քան 55%-ով։ Գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։...

Հրավիրում եմ բանավեճի․ իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Հրավիրում եմ բանավեճի․ իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով․ «Ուրեմն, լսի՛ր, Նիկոլ Փաշինյա՛ն։ Եթե դու վստահ չէիր քո թեկնածուի վրա, բայց, այնուամենայնիվ, քաղաքապետի թեկնածու ես առաջադրել մի մարդու, որին ուղարկում ես Հանրային...