Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ ձերբակալված կա

20 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։

34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։ Կատարվում է նախաքննություն։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ

Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ

Անվտանգության հարցերով հայտնի թուրք փորձագետ և հատուկ նշանակության ուժերի նախկին սպա Մեթե Յարարը թուրքական TV Net-ի եթերում մեկնաբանել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ոչ թե ադրբեջանական դպրոցներում...

Հարկային քաղաքականությունը պատվերով համերգ չէ․ քաղաքագետը՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Փաշինյանին ուղղված խնդրանքի մասին

Հարկային քաղաքականությունը պատվերով համերգ չէ․ քաղաքագետը՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Փաշինյանին ուղղված խնդրանքի մասին

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է. «Սասուն Միքայելյանի որդին, որը 2018 թվականից հետո «հարազատ, խնամի, քավոր, սանիկ» բանաձևի սկզբունքային մերժման արդյունքում աշխատում է Հրազդանի քաղաքապետ, հայտարարում է, որ կառուցված «ԱԲ գործարանի» հարցով դիմելու է վարչապետին...

Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ...

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տանտերը փորձել է վնասազերծել  գողին

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տանտերը փորձել է վնասազերծել գողին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է գիշերը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Աստղիկ» բժշկական...

Վեհափառն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին․ Մայր Աթոռ

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո...