ԵԱՏՄ անդամ երկրները կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ՀՀ-ի մասնակցությունը միությանը․ զեկույց

20 Հոկտեմբերի, 2026

ԵԱՏՄ-ին մասնակցության կասեցումը կհանգեցնի Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի համախառն ապրանքաշրջանառությունը կնվազի ավելի քան 55%-ով։ Գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միջկառավարական խորհրդի անդամները ներկայացրել են զեկույց՝ Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։

«Ըստ կանխատեսումային գնահատականների՝ ԵԱՏՄ-ին մասնակցության կասեցումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների վատթարացմանը։ Հայաստանի համախառն ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ կնվազի ավելի քան 55%-ով. Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանումը կկրճատվի ավելի քան 65%-ով, իսկ ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծումը՝ գրեթե կիսով չափ»,- ասված է փաստաթղթում։

Նշվում է, որ կնվազեն նաև ԵԱՏՄ երկրների հետ ծառայությունների առևտրի ցուցանիշները․ ծառայությունների շրջանառության ընդհանուր նվազումը կանխատեսվում է 37,7% մակարդակում։

Նշվում է նաև, որ ԵԱՏՄ անդամ երկրները կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու ՀՀ-ի մասնակցությունը միությանը՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիսկերը

Զեկույցն ամբողջությամբ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ...

Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ ձերբակալված կա

Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ ձերբակալված կա

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ...

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տանտերը փորձել է վնասազերծել  գողին

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. տանտերը փորձել է վնասազերծել գողին

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է գիշերը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Աստղիկ» բժշկական...

Վեհափառն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին․ Մայր Աթոռ

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո...

Հրավիրում եմ բանավեճի․ իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Հրավիրում եմ բանավեճի․ իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին

Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով․ «Ուրեմն, լսի՛ր, Նիկոլ Փաշինյա՛ն։ Եթե դու վստահ չէիր քո թեկնածուի վրա, բայց, այնուամենայնիվ, քաղաքապետի թեկնածու ես առաջադրել մի մարդու, որին ուղարկում ես Հանրային...