Մենք չենք պատրաստվում ֆորսմաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ

21 Հուլիսի, 2026

 

«Ենթադրենք ես 20 տարի բոքսով եմ զբաղվել։ Այսօր զարթնել եմ, ինձ ասում են՝ եղբայր, բոքսով էլ չես զբաղվում, արի գնա ֆուտբոլ խաղա։ Կարո՞ղ եմ միանգամից անցնել ֆուտբոլի։

Գործիք պետք է լինի, շուկայի ուսումնասիրություն պետք է լինի, լոգիստիկ շղթաները պետք է գտնենք՝ սկսած վարորդներից մինչև վերջին ստացողը։ Դրանք ամբողջությամբ խնդրահարույց հարցեր են։

Առաջինը՝ մարքեթինգային աշխատանք պետք է կատարվի, որպեսզի հայկական ձուկ-ձկնամթերքը ներկայացվի նոր շուկայում։ Մարդիկ ընդհանրապես պատկերացում չունեն, թե հայկական իշխանը ինչ է իրենից ներկայացնում։ Ինչո՞ւ պետք է Եվրոպայի 450-500 միլիոնանոց բնակչության թեկուզ 10 տոկոսը որոշի գումար վճարել ու գնել հայկական իշխանը, եթե այն չի ճանաչում։ Երբ դարակներում արդեն կա Չիլիի, Նորվեգիայի, Թուրքիայի արտադրանքը, խոսքը ծովային ձկների մասին է, որոնք որոշ դեպքերում նույնիսկ հայկական իշխանից ավելի էժան են։

Երկրորդը՝ ամբողջ Եվրոպական միությունում ամենալավ ձկան կերի արժեքը չի գերազանցում մեկ եվրոն, այսինքն՝ 400-420 դրամը։ Հայաստանի Հանրապետությունում նույն կերի արժեքը 800 և ավելի դրամ է։ Դա մեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է, թե՞ չէ։ Եթե ձուկ արտադրելու ինքնարժեքի 80-85 տոկոսը ձևավորվում է հենց կերի արժեքով, ապա եվրոպական արտադրողը հաշվարկը սկսում է 400 դրամից, իսկ հայ արտադրողը՝ 800 դրամից։

Անցյալ շաբաթ ես մի արտահայտություն արեցի. խոսքը վերաբերում էր նրան, թե ինչպիսի ֆոկուս պետք է անենք, որ այդ հարաբերակցությամբ հաղթահարենք այդ բարիերը և կարողանանք հետաքրքրել եվրոպական շուկային, որպեսզի մեր ապրանքը գնեն։

Երրորդը՝ լոգիստիկան։ Վարորդները վիզա ունե՞ն, չունե՞ն։ Այսօր վարորդն ասում է՝ ես պետք է 8-9 հազար կիլոմետր ճանապարհ գնամ, հետս էլ մարդ պետք է լինի։ Այդ ամբողջ ճանապարհը մութ անտառ է։ Այդ մարդիկ այդ ուղղություններով չեն գնացել»,- այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...