Մենք արձանագրել ենք ավելի քան 27 000-ով պակաս ստորագրություն, քան ընտրողների թիվն է․ Հովհաննես Խուդոյան

26 Հունիսի, 2026

 

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

«Տեղամասերում առկա ստորագրված ցուցակներում արձանագրվել են անհամապատասխանություններ։ Խոսքը այնպիսի փաստերի մասին է, որոնք չեն կարող անտեսվել որպես տեխնիկական կամ երկրորդական խնդիր։ Եթե առաջանում է հիմնավոր կասկած, ապա պետության պարտականությունն է ոչ թե այդ կասկածը շրջանցելը, այլ այն փարատելը։ Ընտրական գործընթացում կասկածը չի կարող մնալ քաղաքացու կամ քաղաքական ուժի վրա։ Մենք արձանագրել ենք ավելի քան 27 000-ով պակաս ստորագրություն, քան ընտրողների թիվն է»,- ՍԴ իր ելույթում նշեց «Հայաստան» դաշինքի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

Այսօր ավտոբուսում մի կիրթ մարդ հետևում էր ԱԺ նիստին, որտեղ քննվում է մի խայտառակ ու վտանգավոր հարց՝ Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին գրում է պատմաբան Վահե Սարգսյանը: «Քաղաքացին...

ՔՊ-ն հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

ՔՊ-ն հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

ՔՊ-ն քննարկեց և 62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը: Քննարկումը տևեց մի քանի րոպե:  Ազգային ժողովի երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն  ավելի...

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Այսօր խորհրդարանում մի քանի անգամ լարված մթնոլորտը վերածվեծ քաշքշուկի։ Թեև քաշքշուկի հրահրման մեջ աչքի ընկավ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, սակայն բռունցքները ակտիվ գործադրում էր մեկ այլ՝ ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ Սուրեն Հովհաննիսյանը։ Տարածված...

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News

Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Լուրը 24News-ի փոխանցմամբ՝ հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Նշենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները...