Անգամ ձեռք բերված և իրականացման փուլում գտնվող պայմանավորվածություններին չենք կարողանում լինել տեր ու պատասխանատու. Հակոբ Բադալյան

7 Ապրիլի, 2025

«Հայաստանի նախագահը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ներդրումային ամենամյա համաժողովին մասնակցելու: Գրավիչ գործուղում է, անշուշտ: Բայց հարց է առաջանում, Հայաստանն ինչ է շահում դրանից, եւ ինչ էր կորցնելու՞, եթե օրինակ չլիներ այդ գործուղումը: Իհարկե, եթե հրավիրողը եղել է ԱՄԷ նախագահը, մերժելը կլիներ սխալ»,-անդրադառնալով Վահագն Խաչատուրյանի այցին՝ գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա ընդգծում է՝ բայց, ամբողջ հարցն այն է, որ ամենամեծ «սխալն» այլ դաշտում է, մասնավորապես, օրինակ նուն Էմիրությունների հետ ներդրումային երկու խոշոր, բայց ձախողված ծրագրերի դաշտում:

«Հիշեցնեմ, Ֆլայ Արնայի նախաձեռնությունը, որ Շարժայի ազգային ավիափոխադրող Էյր Արաբիայի հետ համատեղ ծրագիր էր՝ «բարեհաջող» տապալված, իսկ միջազգային հեղինակավոր ներդրողն էլ դժգոհ՝ պաշտոնյաների հետ բարձր մակարդակով ձեռք բերած պայմանավորվածությունների հանդեպ հետագա անտարբերությունից եւ անպատասխանատվությունից:

Մյուսը Էմիրությունների խոշոր ընկերություններից մեկի, վերականգնողական էներգետիկայի ոլորտում գործող Մասդարի հետ արեւային էլեկտրակայանի կառուցման խոշոր ծրագիրն է, արդեն պետք է լիներ ավարտված կամ ավարտին շատ մոտ, բայց կարծես թե նույնիսկ սկսած էլ չէ: Ի դեպ, ավելորդ չեմ համարում նշել, որ Ադրբեջանն օրինակ, Մասդարի հետ սկսել է արեւային կայանի կառուցման հարց քննարկել ավելի ուշ, բայց արդեն իրականացրել է առաջին փուլը, ընդ որում Հայաստանից ավելի խոշոր մասշտաբով:

Միայն այս երկու ներդրումային մեղմ ասած անմխիթար օրինակների պարագայում առաջանում է հարցը՝ Հայաստանի նախագահը գնում է ԱՄԷ ներդրումային համաժողովին, որ ի՞նչ անի, եթե գործուղման զբոսաշրջային գրավչությունն անհամեմատ ավելի բարձր է, քան Հայաստանի ներդրումային գրավչությունը:

Ընդ որում, որպես կանոն այստեղ գիտակցված, թե ոչ, ներբեռնվում է մանիպուլյատիվ մի հակափաստարկ, թե Հայաստանը համեմատելի չէ Ադրբեջանի հետ:

Բայց, այստեղ Ադրբեջանի հետ ծավալային համեմատություն չէ, որ կատարում եմ: Իհարկե օբյեկտիվ չէ համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի ներդրումային պոտենցիալը:

Համեմատությունն այստեղ այն է, որ մենք անգամ ըստ էության ձեռք բերված եւ անգամ իրականացման փուլում գտնվող պայմանավորվածություններին չենք կարողանում լինել տեր ու պատասխանատու, ինչը բիզնեսի համար առանցքային ցուցիչ է, հատկապես այն երկրներում, որտեղ կա ներդրումային միջավայրի բարձր ռիսկայնություն: Այդպիսի երկրներում գերկարեւոր է դառնում, թե խոշոր ներդրողի համար որքան պատասխանատու գործընկեր է պետությունը, կառավարությունը՝ ելնելով միջավայրի սուբյեկտիվ հանգամանքներից: Ներդրողի համար շատ կարեւոր է, եթե ինչ որ բան են պայմանավորվել՝ որքանով է հարգվում այդ պայմանավորվածությունը, որքանով է ձեռքսեղմումը ամուր, որքանով է խոսքի արժեքը աներեր:

Սրանք գործոններ են, որոնց շնորհիվ պետք է առավելագույնն արվի միջավայրային այսպես ասած բնական ռիսկայնությունը գոնե մասամբ փոխհատուցելու եւ խոշոր ներդրող ներգրավելու համար: Որովհետեւ, խոշոր ներդրողը այդ իմաստով նաեւ դառնում է շահընկեր, հետեւաբար արտաքին դաշտում՝ դիվանագիտական «այլընտրանքային» գործընկեր ու ռեսուրս: Դե, իսկ թե ինչքան կարեւոր ու կենսական է ներդրումների միջոցով երկրի արդյունաբերական ներուժը ավելացնելը, որովհետեւ հենց այդորակ տնտեսությունն է իրապես համակարգային պաշտպանունակությամբ պետության բազային նախադրյալը, ընդհանրապես ավելորդ է խոսել»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Աբովյանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել. տուժածներ կան

Աբովյանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել. տուժածներ կան

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Աբովյանի կամրջի մոտ, բախվել են 27-ամյա Արտյոմ Ա․-ի վարած «Mercedes C350» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հովիկ Ք․-ի վարած «Opel...

Ովքե՞ր են Փաշինյանի հետ մեկնել Ֆրանսիա․ հայտնի է պատվիրակության կազմը և ծախսերի աղբյուրը. «Արմլուր»

Ովքե՞ր են Փաշինյանի հետ մեկնել Ֆրանսիա․ հայտնի է պատվիրակության կազմը և ծախսերի աղբյուրը. «Արմլուր»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ։ ՀՀ վարչապետի N 891-Ա որոշմամբ հաստատվել է Ֆրանսիա մեկնող կառավարական պատվիրակության կազմը, ինչպես նաև գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորման աղբյուրները։...

Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել

Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել

ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրը՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը, տնային կալանքից ազատ է արձակվել։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումների ընթացքում քննության առնելով...

Սյունիքը և Հորմուզը. աշխարհագրական առավելության վերածումը աշխարհաքաղաքական ազդեցության. փորձագետ

Սյունիքը և Հորմուզը. աշխարհագրական առավելության վերածումը աշխարհաքաղաքական ազդեցության. փորձագետ

Սյունիքի նշանակությունը Հայաստանի համար չի սահմանափակվում նրա սահմանային դիրքով։ Մարզի ռազմավարական արժեքը պայմանավորված է նրանով, որ այն գտնվում է մի քանի հաղորդակցային ուղղությունների հատման և փոխկապակցման գոտում։ Մի կողմից՝ Սյունիքը Հայաստանի անմիջական կապն է Իրանի...

Փաշինյանը չի անցկացնի Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է պարտվելուց․ Զատուլին

Փաշինյանը չի անցկացնի Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է պարտվելուց․ Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը NSN-ի հետ զրուցել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մեղմացման հնարավորության մասին։  Նա նշել է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մնում է...