Իշխանությունը քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ․ Հակոբ Բադալյան

6 Հոկտեմբերի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ընդդիմադիր խմբակցությունները ճիշտ որոշում կայացրին՝ հրաժարվելով մաս կազմել եկեղեցու մասին այդ քննիչ հանձնաժողովին, որ ստեղծում է խորհրդարանական մեծամասնությունը։ Ընդդիմադիր Ուժեղ Հայաստան եւ Հայաստան ֆրակցիաները չհայտնվեցին պրիմիտիվ թակարդում։

Քննիչ հանձնաժողովի ստեղծումը, ըստ իս, որոշակի թակարդային իրավիճակ է մատնում իշխանության համար։ Մեծ հաշվով, իշխանությունը ունի կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն, եւ քննիչ հանձնաժողովով փորձում է առնվազն շահել մի քանի ամիս ժամանակ, իր հետագա քայլերը հասկանալու համար։

Սա իհարկե չպետք է հասկանալ իբրեւ առհասարակ որեւէ քայլի վերաբերյալ պատկերացում չունենալու իրավիճակ։ Ոչ, իշխանությունը կունենա որոշակի սցենարներ, պլան Ա, Բ, կամ Գ ու Դ, բայց հարցն այն է, որ ներկայումս երեւի թե չունի պատկերացում, թե որով է ուզոմ շարժվել առաջ, եւ քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ գուցե սպասում են արտաքին միջավայրում որոշակի փոփոխությունների, կամ կողմնորոշիչ զարգացումների։

Այստեղ շատ կարեւոր է, որպեսզի ժամանակն արդյունավետ օգտագործի ոչ միայն ՀԱԵ–ն, որն իհարկե պետք է շարունակի իր դիրքերը ամրացնելու ասիմետրիկ, հանդարտ, առանց որեւէ ճակատային դիմակայության աշխատանքը, այլ նաեւ հանրությունը։ Խոսքն այն մասին է, որ եկեղեցու թեման բացի իշխանության մոտեցումներին հակազդեցության բովանդակությունը, թերեւս կարիք ունի ընդգրկուն հասարակական ներառականությամբ հագեցման։ Մի ներառականություն, որի շրջանակում իշխանության քաղաքական նկրտումներն ու հավակնությունները գլխավոր առարկան չեն, եւ առհասարակ՝ միավորող, մոբիլիզացնող առարկան չեն, այլ առարկան է հայկական պետականության տեսանելի ռազմավարական հեռանկարն ու այդ համապատկերում եկեղեցու էքզիստենցիալ դերակատարումը։

Նմանատիպ նյութեր

ՀՀ ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ փաստաբան

ՀՀ ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։ Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին Հայաստանի Հանրապետությունում։...

«Ի դեպ»․ Ողբերգությունները կան, մեղավորները կան, պատժվողները՝ ոչ

«Ի դեպ»․ Ողբերգությունները կան, մեղավորները կան, պատժվողները՝ ոչ

Ի դեպ, Փաշինյանի հետ հազվադեպ ենք համաձայնվում․ այսօր հենց այդ բացառիկ օրերից մեկն է։ Օրերս, երբ հասարակությունը դժգոհում էր, թե ինչու էր սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը համերգ ցուցադրում, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մեր պատմությունը շատ ողբերգական օրեր...

ՀՀ-ն փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռազմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

ՀՀ-ն փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռազմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Հայաստանը փորձում է Շիրակում գտնվող ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նա նշել է, որ պաշտոնական Երևանի...

Ծեծկռտուքը շարունակվելու է․ «Կարճ ասած»

  Երբ մարդամեկին հարցրին՝ ինչո՞ւ եք սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի հիշատակի օրը, վերածել տոնի, պատասխանեց․ կարող է ուսումնասիրենք ու պարզվի, որ մեր պատմության մեջ ամեն օր ողբերգական օր է, հիմա...

ԵԽԽՎ-ն լեգիտիմության խնդիր է դրել Հայաստանի ընտրությունների ելքի վրա․ Արամ Վարդևանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցում Ռուսաստանի Դաշնության կողմից գործողությունների մասին խոսվում է, սակայն այդ բոլոր հարցերի հասցեատերը մեկ ուժ և մեկ մարդ է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանը:...