Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին հայտնել է Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թեհրան առաջիկա այցի մասին։ Հաղորդում է ԻՌՆԱ -ն։
Բաղերիի խոսքով՝ անցած շաբաթ Պակիստանի բանակի հրամանատար, գեներալ Ասիմ Մունիրը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են այցելել Թեհրան՝ համատեղ նիստ անցկացնելու նպատակով։
Հանդիպմանը կմասնակցեն Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը, Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Բաղերիի խոսքով՝ համատեղ նիստի նպատակը տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելն է։
Երեք երկրները Մեքքայի համաձայնագիրը ստորագրել են օգոստոսի սկզբին։ Փաստաթղթի համաձայն՝ մասնակիցներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։





