Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ ՆԳՆ

28 Նոյեմբերի, 2026

ՆԳՆ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում ապօրինի ծառահատման վերաբերյալ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիսի համայնքապետարանի աշխատակիցները նշված հասցեում փորձել են ծառեր հատել՝ համայնքապետի թեկնածուներից մեկի նախընտրական քարոզչական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով, սակայն ոստիկանների միջամտությամբ ծառահատումը կանխվել է։

Նույն օրը 47-ամյա, 64-ամյա և 51-ամյա տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

530 օրից ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից․ Արամ Վարդևանյան

  «Մենք ունենք մի իրավիճակ, որ 530 օրից ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից։ Այս ժամանակահատվածը իր մեջ ներառում է թե փաստացի կալանքը, թե տնային կալանքի ժամանակահատվածը։ Մենք եթե նայենք իրավիճակին, մենք ունենք նման...

Երևանում պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ վիրավոր կա

Երևանում պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ վիրավոր կա

Այսօր՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի և փաստաբան Վարդան Ալոյանի ասուլիսը

  Տեղի է ունենում ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի և փաստաբան Վարդան Ալոյանի ասուլիսը։ Թեմա - «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ:...

Ջերմաստիճանը 7-9 աստիճանով կնվազի

Ջերմաստիճանը 7-9 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և...

Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները

Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները

Նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։05-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ...