Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին բախվել են 24-ամյա Արսեն Ա․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան և 63-ամյա Աշոտ Ա․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։




