Ժամանակ չեն տալիս, որպեսզի դատարանից չհասցնենք թուղթ բերենք․ քաղաքացի 

13 Հոկտեմբերի, 2026

«Մենք ենք խանութների սեփականատերերը։ Բոլոր խանութները նույն կարգավիճակում են։ Մենք մի փոքր ավելի շուտ ենք դիմել դատարան։ Մեր փաստաթղթերը երեկ են հասել, դատարանի որոշումներն արդեն ստացել ենք։

Բայց էլի եմ ասում՝ եթե բոլորին օրինական կարգով ժամանակ տան, բոլորը կկարողանան այդ փաստաթղթերը ձեռք բերել։ Իրենք դա լավ գիտեն։ Դրա համար էլ ժամանակ չեն տվել։ Զգուշացումները միայն բանավոր են եղել։ Մի անգամ կիրակի՝ ոչ աշխատանքային օրով են եկել զգուշացրել, մեկ այլ անգամ էլ ցանկացել են գիշերով գալ ու քանդել։

Գիշերով էին ուզում քանդել, որովհետև գիտեին՝ մյուս խանութի վերաբերյալ դատարանի որոշումն արդեն հրապարակվել է կայքում։ Մենք այն ուղարկել էինք իրենց, մեր փաստաբանն էր ուղարկել։ Իսկ այս կողմի դատարանի փաստաթուղթը մի փոքր ուշ էր հասել։ Եկել էին, որ սա քանդեին, մինչև դատարանի որոշումը կհասներ, և մենք չէինք հասցնի այն ներկայացնել։ Ուզում էին նկարել, հրապարակել կայքում ու գրել, թե ապամոնտաժվում են անօրինական կառույցները։ Բայց այդ կառույցները որևէ անօրինական հիմք չունեն։ Բոլորն ունեն կադաստրի վկայականներ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետարանի կողմից ապամոնտաժվող կրպակներից մեկի սեփականատերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Քաղաքապետի աշխատավարձը՝ ավելի քան 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն դրամ․ նախագիծն ընդունվեց

Քաղաքապետի աշխատավարձը՝ ավելի քան 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն դրամ․ նախագիծն ընդունվեց

Երևանի ավագանին ընդունեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու նախագիծը։ Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին հարցը քննարկել որպես...

Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի

Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի

Վաղը Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ կանցկացվի, որի ընթացքում ՍԴ 9 դատավորներն իրենց կազմից պետք է նոր նախագահ ընտրեն, «Ազատությանը» փոխանցել են ՍԴ-ից: Երեկ լրացավ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը։ Գործող օրենքով ՍԴ նախագահը...

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել «Starlink»-ից և հետախուզական տվյալներից․ Politico

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել «Starlink»-ից և հետախուզական տվյալներից․ Politico

Politico-ի հաղորդմամբ՝ Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և «Starlink»-ից՝ Զելենսկու դժգոհության պատճառով։  ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ գրում է Politico-ն։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունները...

Եթե սա լակոտապետություն է, թող ասեն․ Եթե խուժանապետություն է, թող ասեն․ Մեսրոպ Մանուկյան 

  «Տիգրան Ավինյանի հայրը, երբ մարդկանց հետ էր խոսում, օպելի վարորդներին ասում էր՝ «համբալ»։ Բնականաբար, իր թաղապետերին էլ կանչել, դասեր են անցկացրել, ասել են՝ կկանգնեք ու կասեք՝ «բուտկի պաշտպան» կամ «բուտկիչիների պաշտպան»։ Ես նորից եմ...

Այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է․ հայտարարություն

Այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է․ հայտարարություն

Առաջիկա օրերին սկսվելու է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված կեղծ և շինծու գործի դատաքննությունը։ Օտարերկրյա երկու քաղաքացիների ցուցմունքների հիման վրա այսօր կալանքի տակ է գտնվում Գագիկ Ծառուկյանը, որն իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանում արարել է, կառուցել, բարիք...