Խոշոր վթար՝ 3 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ

7 Հոկտեմբերի, 2026

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Ford», «Opel Vectra» ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները ու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

 

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Ավագ դպրոցի աշակերտների իրականացրած բողոքի գործողությունների մեկնարկից ի վեր Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 6600 մարդու, տուժածների թիվը գերազանցել է հազարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է երկրի ներքին գործերի...

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել

Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Սաղաթելյանը ցանկ է ներկայացրել

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը զարմացած հարցնում է, թե ինքը ի՞նչ է զիջել։ Այս ցանկը ներկայացրել եմ 2025 թվականի մարտին։ Սա Փաշինյանի հիմնական զիջումների ոչ ամբողջական ցանկն է։ Ճիշտ կլինի ամեն անգամ այդ հարցը հնչեցնելուց...

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում «Հարգելի՛ գործընկերներ, Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային...

Երեկվանից ստանձնել եք հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը․ Գրիգորյանը՝ Փաշինյանին

Երեկվանից ստանձնել եք ադրբեջանցու՝ հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք և ոչ թե Ադրբեջանի։ Հետևաբար, ավելի հետաքրքրված պետք է լինեք...

Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  «Ինչի՞ եք այսքան նյարդային, այս թեմայից ինչի՞ եք սենց նյարդայնանում․ ադրբեջանցին եկել է, կրակել է հայ ընտանիքի վրա, հայ կնոջը վիրավորել է, եկել եք ընդդիմությանն եք սպառնում։ Ձեզնից վախեցող չկա, քանի անգամ ասենք։ Ութ տարի անում եք՝...