Մարդկանց սպառնում են, իսկ կիբեռոստիկանությունը կոչ է անում անտեսել դրանք

3 Հունիսի, 2026

Հանրապետությունում արձանագրվում են օտարերկրյա կամ անհայտ ծագման վիրտուալ հեռախոսահամարներից կատարվող, քաղաքական ենթատեքստով և սպառնալից հեռախոսազանգեր, ինչպես նաև տարբեր էլեկտրոնային հասցեներից քաղաքացիներին ուղարկվող, սպառնալիք պարունակող նամակներ։ Նման հաղորդակցությունների միջոցով փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրել և վախ ներշնչել հասարակության շրջանում՝ նպատակ ունենալով ազդել նրանց ընտրական իրավունքի իրականացման վրա։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունը։

«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հանցավոր գործունեության բացահայտման ուղղությամբ։ Արդեն իսկ պարզվել է, որ էլեկտրոնային հասցեն ստեղծվել է ՀՀ-ից դուրս և մինչ այս պահը ՀՀ տարածքում չի օգտագործվել, իսկ զանգերն իրականացվում են արտասահմանյան ընկերությունից ձեռք բերված վիրտուալ հեռախոսահամարներով։

Սիրելի՛ քաղաքացիներ,

—Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն։

—Նման զանգերի դեպքում խորհուրդ է տրվում՝ անմիջապես դադարեցնել խոսակցությունը և արգելափակել զանգահարողի հեռախոսահամարը։

—Էլեկտրոնային հաղորդագրություն ստանալու դեպքում՝ անտեսել և չպատասխանել դրանց։

—Սիրելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք․ ձեր ընտրական իրավունքի ազատ և անկախ իրականացումը ձեր ձեռքերում է։

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...