Մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված․ Սևակ Խաչատրյան 

18 Նոյեմբերի, 2025

Ես ինքս ներգրաված չեմ Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյան՝ նշելով, որ իրեն չեն հրավիրել հարցաքննության, իր տանը խուզարկություն  տեղի չի ունեցել։

«5 հոգու մասին է նշվում, 3-ին ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ չեմ եղել նրանց հետ։ Մեր ընտրողներից են, վաղարշապատցիներ են, փորձում են քրեական գործերի միջոցով… Երևի թե մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված։ Չեն  կարողանում գտնել ու չեն կարողանալու, որովհետև նման բան չկա։

Պատկերացնում եք՝ հաղթանակ տանեինք։ Ինձ թվում է՝ ամբողջ թիմով լինելու էինք բանտերում։ Այս մարդիկ չեն կարողանում համակերպվել այն մտքին, թեև միանձնյա իշխանության են լինելու Վաղարշապատում, որ կա թիմ, որը 10 հազար ձայն է  ստացել Վաղարշապատ խոշորացված համայնքում։

Նախքան առաջիկա խորհրդարանական ընտրությունները, փորձում են իրենց սև գործը կատարել, մեր թիմին սևացնել, ինչպես ողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին, բայց իրենց մոտ դա չստացվեց»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...