Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. նոր մանրամասներ

10 Դեկտեմբերի, 2025

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի գործով Aysor.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, Aysor.am-ի տեղեկություններով, Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի դեմ։

Գործի նյութերով հաստատվել է, որ խարդախությամբ ստացված գումարով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը բնակարան է ձեռք բերել Մամիկոնյանց փողոցի նորակառույցներից մեկում, նաև 17 մլն դրամ արժողությամբ խոհանոցային կահույք ու տեխնիկա է ձեռք բերել։

Գործի դրվագներից մեկով անցնում են նաև, այսպես կոչված, «մեռյալ հոգիներ», մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների, խոսք է գնում մարդկանց մասին, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, կատարվել են նշանակումներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել։

Aysor.am-ի տեղեկություններով, Մարիաննա Հարությունյանը պրոռեկտորի պաշտոնին է նշանակվել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջնորդությամբ։

Նմանատիպ նյութեր

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ նկատել են, որ կարապ է շրջում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու...