Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով. «Ժողովուրդ»

15 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքից։

Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը Քննչական կոմիտե է հրավիրել Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվող հինգ անձանց և միջադեպին առնչվող միակ կին վկային՝ Կոնջորյանի գործողությունների վերաբերյալ ցուցմունք տալու նպատակով։ Սակայն հրավիրված անձինք հրաժարվել են ցուցմունք տալ ԱԺ փոխնախագահի եղբոր դեմ։ Ինչպես կասեր նախկին ոստիկանապետը՝ «գողական են գնացել» և ցուցմունք չեն տվել։ Հիշեցնենք՝ հուլիսի 24-ի գիշերը Աբովյանում՝ իր տան մոտ, Ավետ Կոնջորյանը ծեծի էր ենթարկվել, ինչի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Միջադեպին նախորդել էին շինարարական ընկերության շուրջ Կոնջորյանի և Չարենցավանի ավագանու ՔՊ-ական անդամի միջև տարաձայնությունները, որոնք լարել էին հարաբերությունները։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով հինգ անձի մեղադրանք է առաջադրվել։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էին բացակայելու արգելքը և 2 միլիոն դրամ գրավը։ Սակայն հետագայում պարզվել էր, որ ծեծին նախորդել է մեկ այլ միջադեպ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնում գործով մեղադրյալներից մեկի տան մոտով, հայհոյանքներ հնչեցնում և, ըստ տեսանյութի, սպառնում՝ օգտագործելով «գյուլլել» արտահայտությունը։

Դեպքերի զարգացումներից հետո աշխատանքից ազատվել էր Չարենցավանի պարեկային ծառայության աշխատակիցը, իսկ Ավետ Կոնջորյանի գործողությունների առնչությամբ խուլիգանության հատկանիշներով առանձին քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում են նրա դեմ ցուցմունք տալուց։

Արդյոք նրանց նկատմամբ ճնշումներ եղել են, և ի՞նչ ընթացք կունենա ԱԺ փոխնախագահի եղբոր վերաբերյալ վարույթը, դեռ վաղ է ասել։ Ինչու, որովհետև կասկածելի է՝ նախաքննական մարմինը կհաջողեցնի՞ ապահովել գործի բազմակողմանի քննությունը, թե՞ վկաների հրաժարումը կհանգեցնի Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը։

Հիշեցնենք՝ «գյուլլել» բառի վրա էր կառուցված Բագրատ Սրբազանի և 15 անմեղների գործը, որոնք բոլորը տարբեր ժամկետներով ազատազրկվեցին, իսկ դատական գործը դեռ շարունակվում է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով․ զոհված զինծառայողի հայր

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով․ զոհված զինծառայողի հայր

«Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։ Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է»,- նշել է 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ...

«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Այսօր` հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին։ Ինչպես դեպքի...

«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել․ Sputnik

«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել․ Sputnik

«Դոպինգ Սփեյս» ընկերությունը դեռևս չի վերադարձրել Ջենիֆեր Լոպեսի համերգից խնայված գումարները։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարությունից հայտնում են՝ եթե ընկերությունը...

Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը․ «Հրապարակ»

Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։ Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ...

Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը․ «Հրապարակ»

Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից»․ խոսքը պատգամավորների՝ պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ...