Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները դադարեցվել են

22 Հոկտեմբերի, 2025

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նաև նշեց, որ կարգավորվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հարցը։

«Ես չունեմ արդարացման որևէ փաստարկ տեղի ունեցածի համար։ Այս  արտահայտությունն անում եմ՝ ձեռքիս տակ ունենալով պաշտոնական գրություն՝ ուղղված մեր նախարարությանը, որից պարզ է՝ առնվազն ունենք խոստովանական ցուցմունք։ Սա նշանակում է, որ պետք է շատ լուրջ վերանայենք այն բոլոր հարաբերություններն ու միջավայրը, որում այդ գործընթացը տեղի է ունեցել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նա նաև ընդգծեց, որ իր համար ընկալելի չէ, երբ  այնպիսի բուհում, որտեղ կրթվում են մեր ապագա ուսուցիչները, տեղի են ունենում կոռուպցիոն գործընթացներ։

«Տվյալ անձանց պաշտոնավարման կասեցման մասով նաև միջնորդություն է եղել, այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստ հարցման կարգով, որտեղ ռեկտորի լիազորությունները կասեցվել են և  ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսզի բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա։ Անկեղծ ասած, շատ մտահոգիչ իրավիճակ է»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Ստամբուլում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։ Էրդողանի խոսքով՝ Անկարան և Դոհան կշարունակեն համատեղ ջանքերը՝ Պարսից...

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Փաշինյանի ձեռքերով Ալիևը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ավելի ալիևյան սահմանադրություն, քան պատկերացնում եք Դիտելով Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի հատվածները՝ հիշեցի մի հին երգի խոսքերը. «Время, время, так несправедливо»: «Նիկոլ...

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։ Այդ...

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման...

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից․ Արեգնազ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով․ «Հուզվելը խտրական չպետք է լինի. Ծուռ հայելիների...