Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP-ը նպաստելու է Իրանի նկատմամբ «անակոնդայի մեթոդի» կիրառմանը. Վահե Դավթյան

14 Հունվարի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է։ TRIPP-ի մասին համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրեց մեր այդ կարգավիճակը։

Դրանով իսկ Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։ Վստահաբար, սա կներկայացվի որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում TRIPP-ը վերածելու է Հայաստանը անկայունության եռման կետի։

Իսկ որոշ սցենարների դեպքում` նաև լեգիտիմ թիրախի։ Հայաստանում Իրանի դեսպանի այսօրվա հայտարարությունը հենց դրա մասին է. «Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն»։

Առանցքային բառն այստեղ «կենտրոնն» է։ Լոկալ կտրվածքով TRIPP-ը հանգեցնելու է Սյունիքի ապամիլիտարիզացմանն ու այդտեղ ազատ տնտեսական գոտու ձևավորմանը։ Դա, իր հերթին, նպաստելու է թուրք֊ադրբեջանական տնտեսական, այնուհետև մշակութային ու աշխարհաքաղաքական֊տարածքային էքսպանսիայի իրականացմանը։

Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP-ը նպաստելու է Իրանի նկատմամբ «անակոնդայի մեթոդի» կիրառմանը, ինչը «Բեն Գուրիոնի ջրանցք» ու «Դավթի միջանցք» նախագծերի հետ մեկտեղ լիովին տեղավորվում է Իսրայելի հակաիրանական ռազմավարության մեջ»։

Նմանատիպ նյութեր

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում...