Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին. «Փաստ»

6 Մայիսի, 2026

Երևանում կայացած ասուլիսի ընթացքում ֆրանսիական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հարց ուղղեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առաջիկա ընտրություններին։ Լրագրողը հիշեցրեց, որ Մակրոնը բազմիցս խոսել է արտաքին ազդեցությունների անթույլատրելիության մասին, մասնավորապես՝ նշելով ռուսական միջամտության վտանգը, և հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բացահայտ աջակցությունը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ չի կարող դիտարկվել որպես օտարերկրյա միջամտություն երկրի ներքին գործերին։

«Դուք խոսեցիք ռուսական միջամտության մասին Հայաստանում անցկացվելիք ընտրություններից առաջ, Դուք աջակցում եք վարչապետին ընտրություններից մեկ ամիս առաջ, արդյո՞ք Ձեր այդ աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չէ», — հարցրել է լրագրողը։

«Փաստ»-ը գրում է. «Հարցի ձևակերպումն ինքնին ուշագրավ է, քանի որ այն հնչում է ոչ թե արտաքին դիտորդների, այլ հենց ֆրանսիական տեղեկատվական դաշտի ներկայացուցչի կողմից։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ Ֆրանսիայի ներսում առկա են տարբեր գնահատականներ պաշտոնական Փարիզի վարած քաղաքականության վերաբերյալ, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է այլ պետությունների ներքին գործընթացներին։

Մակրոնը, արձագանքելով հարցին, նշել է, որ չի կարելի խոսել միջամտության մասին՝ իր գործողությունները ներկայացնելով որպես գործընկերային աջակցություն և ժողովրդավարական արժեքների պաշտպանություն։

Սակայն այս մեկնաբանությունը չի փակել քննարկումը, այլ հակառակը՝ ավելի է ընդգծել թեմայի զգայունությունը։

Քաղաքական և փորձագիտական շրջանակներում նման իրավիճակները հաճախ դիտարկվում են ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլև դրանց հետևում կանգնած հնարավոր շահերի տեսանկյունից։ Հայաստանի դեպքում ևս բարձրաձայնվում է այն տեսակետը, որ ֆրանսիական տնտեսական ներկայությունը երկրում կարող է դեր ունենալ քաղաքական շեշտադրումների ձևավորման մեջ։

Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում ջրամատակարարման ոլորտում գործող Veolia ընկերության գործունեության վրա, որի շուրջ վերջին տարիներին պարբերաբար հնչում են քննադատություններ։

Այս համատեքստում ձևավորվում է ավելի լայն քննարկում՝ որտեղ է անցնում գործընկերային աջակցության և ներքին գործերին միջամտության սահմանագիծը։ Հարցը մնում է բաց՝ հատկապես այն պայմաններում, երբ քաղաքական հայտարարությունները համընկնում են կոնկրետ տնտեսական շահերի հետ, իսկ ընտրական գործընթացները դառնում են արտաքին ուշադրության կենտրոնում գտնվող կարևոր հանգույց:

Պետք է նշել, որ Եվրոպացիները Հայաստանում ունեն նաև արագ արձագանքման թիմ, որը ենթադրաբար պայքարում է հիբրիդային հարձակումների և այլ նմանատիպ երևույթների դեմ: Բացի դա նրանց նախաձեռնությամբ է արգելափակվում հայկական ալիքներն ու սոցիալական ցանցերի էջերը և գրառումները, որոնք քաղաքական աջակցության առումով չեն գոհզցնում ներկայիս կառավարությանը և ունեն ընդդիմադիր ուղղվածություն. մի՞թե նման գործընթացը ընտրություններին բացահայտ միջամտություն չէ, իսկ ուր մնաց խոսքի ազատությունը, կամ ժողովդրավարությունը»։

Նմանատիպ նյութեր

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...