Մակրոնը պաշտպանել Է Իսրայելին

13 Հունիսի, 2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացումը, աջակցել է Իսրայելին «ինքնապաշտպանության իր իրավունքում»: Միաժամանակ, X-ի հաղորդագրության մեջ նա կոչ է արել լիցքաթափել լարվածությունը տարածաշրջանում:

«Ֆրանսիան բազմիցս դատապարտել Է Իրանի ներկայիս միջուկային ծրագիրը և ի պատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ դիվանագիտական միջոցները։ Այս համատեքստում Ֆրանսիան վերահաստատում է Իսրայելի ինքնապաշտպանության և իր անվտանգության ապահովման իրավունքը։ Ամբողջ տարածաշրջանում կայունությունը չվտանգելու համար բոլոր կողմերին կոչ եմ անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և լարվածության լիցքաթափում»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Իրանին և նրա միջուկային ծրագրին Իսրայելի հասցված հարվածներից հետո Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Մակրոնը նշել է, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները Ֆրանսիայի քաղաքացիներին և տարածաշրջանում երկրի դիվանագիտական ​ու ռազմական առաքելությունները պաշտպանելու համար։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների վերաբերյալ...

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...