«Մաքրելու ենք մեզ պատած սև ցեխը․ ՄԻԱՍԻՆ»․ Լիլիթ Գալստյան

27 Դեկտեմբերի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Զարմանալի զուգադիպություն․
Կարդում եմ Ռազմիկ Դավոյանի՝ Չարենցի բանտի վերջին օրերին/1937թ․/ նվիրված «Ո՞ւր են մնացյալ դերասանները» չափածո պիեսն ու ի՞նչ ցնցող նշան-զուգադիպություն․․․ բանտարկված Քահանան/բանտարկված խիղճը/ հետևյալ քառատողն է ասում․

«Երբ Հայրենիքը տագնապած սրտով
իր զավակներին կոչում է ի զեն,
ի զեն այն պահին,
երբ իր դավաճան արգանդից ելած,
դավաճան սերմի զարմերն են դարձել
իշխանության տեր…»:

Սրան սիմվոլիկ պատկեր է հաջորդում՝ Քահանան գնում է մաքրելու ցեխից սևացած բանտի հատակը։
Ռազմիկ Դավոյան, Միքայել Սրբազան, Չարենց, 37թ․ բանտարկված խիղճ, բանտարկված միտք, բանտարկված կամք, Երևանի բանտ, ու ծախված դերասաններ․․․․

պատմությունը մեզ հետապնդում է ու մենք շարունակում ենք ի շրջանս մեր․․․
Ծնունդդ շնորհավոր Գերաշնորհ Տեր Միքայել Արք․ Աջապահյան, Աստված Օգնական։ Մաքրելու ենք մեզ պատած սև ցեխը․․․ՄԻԱՍԻՆ»։

Նմանատիպ նյութեր

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արման Հայրապետյանը ճշգրիտ նկատել է կանանց նկատմամբ այս երկու բռնարարների ընդհանրական վարքը: Այս երկու մարդկանց տարբերությունն այն է, որ ձախինը մեկ հոգու վրա լծակ ունի և մեկ հոգու է բռնության...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...

Պատմության մեջ առաջին անգամ է․ Փաշինյանը գտավ ԵԱՏՄ-ից հեռացվելու դրական կողմը

  «Իրավաբանական վերլուծությունը ակնհայտ է, և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին դուրս հանելու կազմակերպությունից: Իմիջիայլոց, նման հնարավորություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:...