Մահը այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը․ Արթուր Ավանեսյան

11 Ապրիլի, 2026

Ես զինվորական եմ, ինձ խորթ են երկիմաստ քայլերը և խոսքերը: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային ծրագրի ղեկավար Արթուր Ավանեսյանը։

«Ինձ համար կա մի հստակ բան․ հայրենիքը պետք է պաշտպանել: Եվ եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանությունները: Այսօր ես հենց այս փոփոխության պայքարի զինվորն եմ: Այնպիսի փոփոխության, որ փրկելու է մարդկանց կյանքը մեր երկրում: Այնպիսի փոփոխության, որը կանխելու է պատերազմներ:

Որպես զինվորական ես լավագույնս գիտեմ խաղաղության արժեքը, քանի որ պատերազմի գինը ես գիտեմ շատերից լավ: Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում և ինքս դրա համար անձնական ծանր գին են վճարել, բայց և այնպես մահը այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մեռելի պես ապրելը:  Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար: Խաղաղությունը վճարվել է հայրենիքի համար զոհված արժանավոր մարդկանց կյանքի գնով, խաղաղությունը վճարվել է տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքների ճակատագրի գնով»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը կարծում է, որ հրադադարի հասնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը նպատակ ունեն միայն նվազեցնել շուկաների վրա ճնշումը և պատրաստվել ռազմական գործողությունների նոր փուլի: Այս պնդումը արել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով անանուն պաշտոնյաների և հետախուզական...

Ռուսաստանի երկնքում գիշերվա ընթացքում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ

Ռուսաստանի երկնքում գիշերվա ընթացքում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ

Անցած գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով որսացվել և ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռային տիպի 205 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ ԱԹՍ-ները խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի,...

Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան

Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայնակ թոշակառուն այսօր թողնված է պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության միջև ընկած մոխրագույն գոտում: Թղթի վրա համակարգը գոյություն ունի՝ կան Միասնական սոցիալական ծառայություններ, տուն-ինտերնատներ,...

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-21-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև...

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն...