Լուվրի թանգարանում իրականացված կողոպուտի մեջ մեղադրվող երկու կասկածյալ է ձերբակալվել

27 Հոկտեմբերի, 2025

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Լուվրի թանգարանում իրականացված կողոպուտի մեջ մեղադրվող երկու կասկածյալի: Reuters-ի փոխանցմամբ՝ Փարիզի դատախազությունը տեղեկությունը հաստատել  է՝ չցանկանալով տրամադրել մանրամասներ։

Le Parisien պարբերականի տվյալներով, կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց, Փարիզի արվարձաններից մեկում։ Երկու ձերբակալվածները, որոնց ինքնությունը գաղտնի է պահվում, մոտ 30 տարեկան տղամարդիկ են։

Փարիզի դատախազ Լոր Բեքուոն դժգոհություն է հայտնել ձերբակալման փաստի վերաբերյալ տեղեկությունների տարածման առնչությամբ՝ նշելով, որ դա կարող է խոչընդոտել մոտ 100 մոբիլիզացված քննիչների քննչական ջանքերին՝ թե՛ գողացված զարդերի, թե՛ բոլոր մեղավորների որոնման գործում:

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, որը հանրային ճնշման տակ է կողոպուտի պատճառով, X-ում շնորհավորել է քննիչներին, բայց լրացուցիչ մանրամասներ չի հայտնել:

Նշենք, որ 4 գողերին հաջողվել է ընդամենը 7 րոպեում մտնել աշխարհի ամենահայտնի թանգարանն ու տանել պատմական արժեքավոր 9 զարդ

Նմանատիպ նյութեր

Չկա ոչ միայն պատասխանատվություն. Հակոբ Բադալյան

Չկա ոչ միայն պատասխանատվություն. Հակոբ Բադալյան

Նախօրեին տեղեկություն է տարածվում, որ բանակում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրզենային վնասվածքով։ Հերթական ողբերգական դեպքը, սահմռկեցուցիչ պարբերականությամբ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Իսկ դրանից հետո ո՞րն է առաջին...

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն. Սպուտնիկ

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն. Սպուտնիկ

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից, այս մասին SputnikArmenia-ին հայտնեց նրա քույրը ՝ Արփի Ավետիսյանը։ Նրա խոսքով ՝ Ավետիսյանը ներկայումս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և գտնվում է հուզական ծանր վիճակում։ Այժմ նրա...

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Yandex-ի Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Yandex-ի Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին

Yandex-ը հայտարարել է Վլադիմիրում գտնվող իր տվյալների կենտրոնի փակման մասին՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով; Այդ մասին հայտնել են Astra, Exilenova+, ռուսական լրատվամիջոցներ՝ հղում անելով Yandex-ի հայտարարությանը; Ժամը 4:00-ի սահմաններում հաղորդագրություն է...

Վնասազերծվել է զինված անձ. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից

Վնասազերծվել է զինված անձ. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից

«Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում»,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ «Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած...

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։ «Ռուսական շուկան...