Լռությունն այլևս անթույլատրելի է. Դիվանագետների համահայկական խորհուրդ

27 Հունիսի, 2025

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․

«Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին: Այդուհանդերձ, ի հակառակ հավատացյալ հայ ժողովրդին նսեմացնելու և քաղաքացիական բախումներ հրահրելու իշխանությունների բացահայտ քայլերի, ակնհայտ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության լիակատար ու անվերապահ աջակցությունը Մայր Աթոռին և մեր հոգևոր արժեքներին:

Վերջին օրերի շարունակական սանձարձակ հարձակումներն ուղղված են ոչ միայն Վեհափառ Հայրապետի կամ որևէ հոգևորականի դեմ, այլև, ըստ էության, բացահայտ պատերազմ են մեր ազգային ինքնության, միասնականության և սրբությունների դեմ ու անթաքույց ուղիղ հարված են մեր պետականության հիմքերին:

Վերահաստատելով իր անսասան աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Դիվանագետների համահայկական խորհուրդը հորդորում է ազգային ու պետականամետ բոլոր ուժերին անհետաձգելիորեն մշակել և գործի դնել ժողովրդի համախմբումն ապահովող քաղաքական հատուկ գործիքակազմ երկրում ներքին համերաշխության ու սահմանադրականության ապահովման և նոր իշխանության ձևավորման համար:

Պահն առավել քան օրհասական է յուրաքանչյուրիցս պահանջում է անձնական բարձր պատասխանատվություն: Լռությունն այլևս անթույլատրելի է»:

Նմանատիպ նյութեր

Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ»

Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչներին իրավապահ մարմինները տևական ժամանակ է՝ ահաբեկում են: 2025 թվականի դեկտեմբերից սկսած՝ իրավապահ մարմինները զինված, դիմակավորված մտնում են մարդկանց...

ՔՊ-ական համայնքապետն ինքն իրեն պարգևատրել է․ «Հրապարակ»

ՔՊ-ական համայնքապետն ինքն իրեն պարգևատրել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտնում է․ «Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը պարգեւատրվել է «ԱՐՎԵՍՏԱԳԵՏ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Հովհաննես Թումանյան-150» մեդալով։ Պարգեւը համայնքի...

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը գրել է. «Խոսքս՛ տիկին Ավանեսյանին Ամենայն հարգանքով՝ որպես զինվորի մայր, բառեր չկան ներկայացնելու, թե որքան ուրախ եմ Ձեր զինվորի վերադարձով։ Նա փառքով պաշտպանել է մեր բոլորի հայրենիքը և փառքով վերադարձել...

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել...

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է․ «Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և...