Լոռու մարզում ուժեղ կարկուտը մեքենաներ է վնասել

17 Սեպտեմբերի, 2026

Երեկ` սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր և Լոռի Բերդ համայնքների մի շարք բնակավայրերում տեղացել է ուժեղ կարկուտ, որի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, ցանքատարածություններ և բնակելի տների տանիքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղում, նախնական տվյալներով, ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել է բնակելի տան վրա՝ վնասելով տան թիթեղյա տանիքը և լուսամուտը։ Ծառի մի մասը հենված է գազատար խողովակին։ Գազի արտահոսք տվյալ պահին չի արձանագրվել։

Նախնական տվյալներով՝ վնասվել են 6 տանիք, 11 ավտոմեքենա, ցանքատարածքներ և ծառեր։

Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի Պուշկինի փողոցի թիվ 100 հասցեում կարկուտի հետևանքով վնասվել են 6 քաղաքացիական և Տաշիրի ոստիկանության բաժնին ամրագրված 2 ծառայողական ավտոմեքենա։

Ահազանգեր են ստացվել նաև Ուռուտ բնակավայրից։

Վնասների վերաբերյալ տվյալները նախնական են և հետագա ուսումնասիրության արդյունքում կարող են փոփոխվել։

 

Նմանատիպ նյութեր

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենը և հաշվապահը մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության մեջ. ՀՀ ՔԿ

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենը և հաշվապահը մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության մեջ. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Lոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ տնօրենը քաջատեղյակ լինելով, որ բժշկական կենտրոնը...

Եթե Փաշինյանը խնդրի ռուսներին, նրանք գազի գինը կբարձրացնեն․ Սամվել Կարապետյան

  «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գաղափարախոսությունը ինքը չկարողանա առաջ տանել։ Ինչի կարիք լինի, մենք դա անելու ենք։ Ադրբեջանցիներն ունեն իրենց օրակարգը...

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը ծաղրել է Փաշինյանին՝ պահանջելով չլողալ Սևանում, մինչև չբաժանեն

Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը ծաղրել է Փաշինյանին՝ պահանջելով չլողալ Սևանում, մինչև չբաժանեն

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել  Նիկոլ Փաշինյանի մասին՝ ծաղրելով նրան և պահանջելով «բաժանել» Սևանա լիճը։ «Դու «коз..л», քանի դեռ լիճը չենք բաժանել, մի մտիր մեր «Գյոյչան»... թե չէ մենք էլ կլողանք»,- գրել է...

Չե՞ք տեսնում՝ էս զալում ինչ-որ բան է պակասում. Կարապետյանը՝ Հովակիմյանին

  «Եվրոպական դիտորդական խմբերի հետ հանդիպման ժամանակ, երբ մեզ հարցնում էին, թե ինչ ենք տեսնում մինչև ընտրությունները, ինչպես է ընթանում պրոցեսը, մենք ներկայացրեցինք, որ պրոցեսը բավականին հետաքրքիր է։ Նաև ներկայացրեցինք ձեր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի գործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի գործով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ապօրինի անազատության մեջ է պահվում արդեն 450 օր։ Հակակոռուպցիոն դատարանու տեղի է ունենում գործով հերթական դատական նիստը։ Բարերարի տասնյակ աջակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները դատարանի...