Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա․ «Հրապարակ»

15 Հոկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տեղեկացանք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Թուրքիա։ ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն․ «ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թ․ նոյեմբերի 16-20-ը Ստամբուլ գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանին»։

Մարիամ Հաջի-Հակոբյանն ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կինն է։ Թուրքիա մեկնող ԵԱՀԿ պատվիրակության կազմում չկան ընդդիմադիր պատգամավորները, մինչդեռ այս պատվիրակության կազմում են պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Աննա Մկրտչյանը։

Ընդ որում՝ Գալստյանը պատվիրակության հիմնական անդամ է։ Պատվիրակությունը եւս երկու հիմնական անդամ ունի՝ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը, մյուսները փոխարինողներ են։ Սակայն փոխարինողները միշտ մեկնում են գործուղման, իսկ հիմնական անդամ Լիլիթ Գալստյանին, փաստորեն, արգելել են մեկնել, ինչն աննախադեպ է։

Ի դեպ, Լիլիթ Գալստյանն ԱԺ նախագահի կարգադրությունից է իմացել, որ չի ընդգրկվել պատվիրակության կազմում։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում կտան։ Կարող ենք ենթադրել, որ դաշնակցական Լիլիթ Գալստյանին խուսափել են Թուրքիա տանել, որ հայ-թուրքական «եղբայրության» ջերմ մթնոլորտը չփչացնի իր սուր ելույթներով կամ հարցադրումներով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...