Լավ կլինի՝ ասեք ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց որքա՞ն գումար եք մսխում կամ «լափում»

23 Սեպտեմբերի, 2025

Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի վերանորոգումը մեկնարկել է 2023-ից թվականին։  Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, վերանորոգումը տևելու է 6 տարի։  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր այցելել է մանկապարտեզի տարածք՝ ծանոթանալու աշխատանքներին։ Նա պարզել է, որ որևէ աշխատանք չի կատարվել։

«Այ անտաղանդներ, դուք 400 մլն դրամ փող եք ծախսել ու ոչ մի բան չեք արել։ Հիմա ես ցույց կտամ, որ ոչինչ էլ չի արվել»,-հրապարակված տեսանյութում նշում է Մ. Մանուկյանը։

Տեսանյութին կից նա գրել է.

«Հարցեր Նիկոլ Փաշինյան շարքից. Նիկոլ ապի Ձեր համար նորմա՞լ է , որ մանկապարտեզը վերանորոգվում է 6 տարի . . . Նիկոլ ապի այս մանկապարտեզը պահել եք, որ հաջորդ տարի նախընտրականի ժամանակ ժողովրդին մանկապարտեզի վերանորոգում խոսք տա՞ք էլի. . . Նիկոլ ապի արի իմ էջ, բավականին հետքրքիր կլինի Ձեր կառուցած մանկապարտեզների ու այգիների մասին . . . Ամո՛թ է . . . Երևանի քաղաքապետարան, Տիգրան Ավինյան։

Մանկապարտեզների վերանորոգումներից ՄԵԾ ՄԵԾ խոսելուց հիշե՛ք, որ Երևան քաղաքում նման շուրջ 15 մանկապարտեզներ կան . . . Թե բա մանկապարտեզներ ենք «վերանորոգում» . . . Լավ կլինի ասեք ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց ո՞րքան գումար եք մսխում կամ «լափում» . . . Հ.Գ. Ի դեպ Աջափնյան վարչական շրջանում իրար կողք 3 մանկապարտեզ փակել և «անհույս» վերանորոգում են . . . Տի՛կ , ապեր 105 մանկապարտեզից ի՞նչ նորություն ունենք»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...