Լավ է, որ Իրանի դեսպանը «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսում է այդպես. Հակոբ Բադալյան

28 Հունիսի, 2025

«Ադրբեջանն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությանը, կապված այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» հետ: Երեւանում կայացած ասուլիսի ընթացքում ի պատասխան հարցի, կապված Ստամբուլում Իսլամական գործակցության կազմակերպության հայտնի փատաթղթերի հետ:Իրանի դեսպանը հայտարարել է, որ «Արեւմտյան Ադրբեջանը» իրանյան նահանգ է եւ չի կարող օգտագործվել այլ տարածքի համար: Բաքուն հիշեցրել է, որ Իրանը կողմ է քվեարկել ԻՀԿ այդ փաստաթղթերին՝ Ստամբուլում նիստի ընթացքում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի խոսքով, Իրանի դեսպանի հայտարարությունները Հայաստանի հանրության սպառման համար են»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է.

«Պետք է ցավալիորեն խոստովանել, որ համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը պաշտոնապես չի բացատրի Ստամբուլում կողմ քվեարկելը, կամ թեկուզ անուղղակի, սակայն շոշափելիորեն չի արտահայտի իր ավելի ամբողջական դիրքորոշումը այս հարցում, այլ հայտարարությունները դառնում են ընդամենը Հայաստանի հանրությանը դուր գալու համար արվող հայտարարություններ:

Այո, լավ է, որ Իրանի դեսպանը «Արեւմտյան Ադրբեջանի» մասին խոսում է այդպես: Բայց, այստեղ հարցը ձեւակերպումները չեն, այստեղ հարցը խնդրի էությունն է, որն արտահայտված է այն բանաձեւերում, որոնց կողմ է քվեարկել Իրանը:

Ես հասկանում եմ, որ այդ օրերին Իրանը շատ խառն էր Իսրայելի պարտադրած պատերազմով: Այո, Իրանը կարող էր առանձնապես խորամուխ չլինել Հայաստանի վերաբերյալ այդ բանաձեւերում, եւ ավելին՝ փորձել պարզապես դրանց համար չգնալ Բաքվի ու Թուրքիայի հետ առճակատման՝ իր համար պատերազմական այդ վիճակում: Սա ոչ թե Իրանին արդարացնելու փորձ է, այլ Իրանի վարքագիծը, հնարավոր ասպեկտները հասկանալու:

Իսկ այ, թե ինչով էր զբաղված եղել Հայաստանի ԱԳՆ-ն, որի ղեկավարն առավել եւս մեկ օր առռաջ վարչապետ Փաշինյանի հետ Ստամբուլում հյուրընկալվել էր Էրդողանին, սա էական հարց է:

Ես արդեն հիշատակել եմ, ԻՀԿ-ում Հայաստանի հետ լավ հարաբերութուն ունեցող բազմաթիվ երկրներից միայն Լիբանանն է վերապահում արտահայտել Հայաստանին առնչվող այդ թեմաների կապակցությամբ:

Գուցե հռետորական հարց է, առավել եւս, որ արդեն որոշակի հանգամանալից անդրադարձել եմ թեմային, թե ինչու՞ Լիբանանի վերապահում կար, իսկ այլ բարեկամ երկրների վերապահում կամ դեմ քվեարկություն՝ ոչ:

Իհարկե ես հակված եմ, որ բոլոր դեպքերում պատասխանատուն պետք է լինի Հայաստանի ԱԳՆ-ն: Բայց, կոնկրետ Իրանի պարագայում եւս սա շատ էական հարց է, որովհետեւ երկիմաստություններն այստեղ հարվածելու են հայ-իրանական հարաբերությանը: Թեհրանն իհարկե այսօր ունի շատ ավելի բարդ ու մասշտաբային օրակարգային հարցեր, բայց Հայաստանի հետ խնդիրները թերագնահատելը եւս կարող է զգալի «քաշ» արժենալ: Հետեւաբար, այստեղ թերեւս Իրանը պետք է հնարավորինս արագ ամբողջացնի իր ճշգրտումներն ու Հայաստանի հանրությանն ուղղված ազդակները»։

Նմանատիպ նյութեր

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրում է․ «Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն...

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն...

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ...

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

  Նախորդ շաբաթ Հայաստանում ձևավորվեց ընդդիմության միասնական պայքարի հարթակ, որին մասնակից է ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ ամբողջությամբ։ Քաղաքական տարաձայնությունները դրել են մի կողմ ու ասում են, որ հանուն անկախության՝ պատրաստ են մեկտեղել ջանքերը։ Եթե Հայաստանում...

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք՝ Գրիգորյանը մահացել է այսօր առավոտյան՝ ՔԿՀ-ում։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ...