Կրեմլը ուշադիր հետևում է Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև շփումների վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդագրություններին. Պեսկով

25 Նոյեմբերի, 2025

Կրեմլը ուշադիր հետևում է Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև շփումների վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդագրություններին։ Սակայն այս առումով որևէ զարգացում չկա, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Մենք դեռևս ոչինչ չունենք հաղորդելու նման շփումների մասին: Մենք հետևում ենք լրատվամիջոցների հաղորդագրություններին և ուշադիր վերլուծում դրանք», — նշել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է, որ ամերիկացիների և ուկրաինացիների միջև բանակցությունները շարունակվում են։

«Մենք հասկանում ենք, որ հրապարակված տեքստում որոշ ճշգրտումներ են կատարվում։ Մենք հասկանում ենք, որ նախկինում մեր կողմից ոչ պաշտոնապես ստացված տեքստն այժմ փոփոխվել է», — հավելել է նա։

«Հավանաբար, կգա այն պահը, երբ կապ կհաստատվի նաև մեր և ամերիկացիների միջև և պաշտոնապես կստանանք որոշակի տեղեկատվություն: Առայժմ մենք այս առումով նորություններ չունենք», — ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, CBS News-ը հաղորդել է, որ Աբու-Դաբիում նախատեսվում է ԱՄՆ բանակի նախարարի հանդիպումը ռուս պաշտոնյաների հետ, որի ժամանակ կքքնարկվի խաղաղության գործընթացն արագ առաջ մղելու հարցը:

Նմանատիպ նյութեր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...