Կոնյակից մինչև ձուկ. դեպի Ռուսաստան արտահանվող թոփ-20 ապրանքները․ «Հետք»

7 Հուլիսի, 2026

Հայ արտադրողներին, որոնց համար արտահանման շուկա Ռուսաստանը փակել է հայկական ապրանքների մուտքը, դեռևս չի հաջողվում այլ շուկաներում հաստատվել այնպիսի ծավալներով, որոնցով կփոխհատուցեն կրած վնասները։ Այս մասին գրում է Հետքը։

«Made by Armenians» և «Էքսպորտ Արմենիա» ՀԿ-ների համահիմնադիր Արա Մարությանի տեղեկություններով՝ առանձին գործարարներ որոշակի հաջողությունների հասել են: Իր ղեկավարած ՀԿ-ների միջոցով հաջողվել է մի քանի երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն դա ընդհանուր իրավիճակն էապես չի մեղմել։

Կան նաև տեղեկություններ, որ հայկական ծիրանը Ռուսաստան է արտահանվում վրացականի, իրանականի, թուրքականի և, չի բացառվում, նաև ադրբեջանականի անվան տակ։

«Հետք»-ի տաղավարում արտահանող բիզնեսում տիրող խուճապի ու անորոշության մասին է պատմել նաև հայկական չրեր և պահածոներ արտահանող «Gourmet Lab» բրենդի հիմնադիր Արտյոմ Թադևոսյանը։ Ըստ նրա՝ կառավարության տրամադրած սուբսիդիաները հարցը չեն լուծում։ Հայ արտադրողների գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ չգիտեն, թե ինչ որակի ու չափանիշների ապրանք է պահանջում եվրոպացի սպառողը։

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 2.9 մլրդ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2.9%-ով։

Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ կազմել է մոտ 35%։ Ավելի վաղ մանրամասն ներկայացրել ենք, թե վերջին տարիներին ինչպես և ինչի հաշվին է Ռուսաստանի կշիռը Հայաստանի արտահանման մեջ աճել, ԵՄ-ինը՝ նվազել։

Ռուսաստանի կշիռը մեծ է հայկական մի շարք ապրանքների արտահանման կառուցվածքում։ Այս անգամ առանձնացրել ենք Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքատեսակների լավագույն քսանյակը (թոփ-20)։

Եթե բացառենք վերաարտահանվող ապրանքները, որոնք նույնպես ներկայացված են այս նյութում, ապա արտահանման ամենախոշոր ծավալն ունի կոնյակը, որին հաջորդում են մրգերը (ծիրան, բալ, կեռաս և այլն), ձուկն ու ծաղիկները։ Ի դեպ, կոնյակից բացի, մյուս ապրանքների արտահանողների համար ներկայում բավականին վատթար իրավիճակ է ստեղծվել։

Հայաստանը Ռուսաստան է արտահանում նաև սիգարետ, սակայն այդ մասով էական կախվածություն չկա ռուսական շուկայից, քանի որ այն հիմնական ուղղությունը չէ։

Հեռախոս, կոնյակ, հեռուստացույց. Հայաստանից Ռուսաստան արտահանման առաջին եռյակը

2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ցանկն, ըստ արժեքի, գլխավորել են բջջային հեռախոսները։ Այս մասին են վկայում Մաքսային ծառայության տվյալները։ Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 789 մլն դոլարի բջջային հեռախոս, որը նախորդ տարվա համեմատ 27%-ով աճել է։

2022 թվականից սկսած՝ Հայաստանը մեծ ծավալով բջջային հեռախոսներ է ներմուծում (մեծ մասամբ՝ Վիետնամից) և վերաարտահանում Ռուսաստան։ Արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող Ռուսաստանի համար Հայաստանը եղել է և որոշ չափով շարունակում է մնալ տարբեր ապրանքների, այդ թվում՝ տեխնիկայի մատակարար։

Դրա արդյունքում հեռախոսների առևտրով և արտահանմամբ զբաղվող Mobile Centre-ը («Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ) տարբեր ժամանակահատվածներում դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Վերջին տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Mobile Centre-ն ավելի շատ հարկ է վճարել, քան «Գազպրոմ Արմենիա»-ն,  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն (ԶՊՄԿ), «Գրանդ տոբակո»-ն, որոնք խոշոր հարկատուների բարձր հորիզոնականներում են։

Հայաստանից Ռուսաստան արտահանվող հայկական ծագման ապրանքներից առաջին տեղում կոնյակն է։ Ըստ մաքսային ծառայության՝ 2025-ին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 285 մլն դոլարի կոնյակ, ռոմ, ջին, օղի, լիկյոր։ Թեև կոնյակն այստեղ առանձնացված չէ, սակայն հարկավոր է նկատի ունենալ, որ այն զբաղեցնում է նշված ծավալի առյուծի բաժինը։

2025 թվականի ընթացքում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, որ ռուսական կողմը նվազեցրել է հայկական կոնյակի ներմուծումը՝ հաշվի առնելով նաև այն, որ սահմանին վրացական կողմը պարբերաբար արհեստական խոչընդոտներով կոնյակով և գինիով բեռնված հայկական բեռնատարներին թույլ չէր անցնել սահմանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Օգոստոսի 30-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Արագածոտնի թեմից հայտնում են, որ տարիներ շարունակ, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի...

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

ԱԷՄԳ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրաէներգիայի անջատումների սպառնալիքի պատճառով ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ԱԷՄԳ-ի ղեկավարը զգուշացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում մոտ տասը օրից...

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում...

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չի տեսնում, հայտնել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ներկայիս եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և...