Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք»

27 Հուլիսի, 2026

Այսօր առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է մի տեսանյութ, որում, ըստ լրագրողի, երևում էր՝ ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա երկու ձերբակալված։ «Հետքի» տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը՝ Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանն է։

«Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի պաշտպանի հետ։

Նշենք, որ «Միլոն Մայնինգ» ընկերությունը զբաղվում է Աբովյան քաղաքում և Առինջ գյուղում բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարությամբ։

Բաբկեն Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է Նաիրի Հակոբյանը։ Կոնջորյանն ու Հակոբյանն ընկերներ են եղել։

Հակոբյանը պատմել է, որ Հովակիմյանին առաջարկել է ընկերոջը՝ Կոնջորյանին նշանակել «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ի տնօրեն, որը նախկինում եղել է անշարժ գույքի գործակալ։ Այս ընկերությունը զբաղվում էր «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած բնակարանների վաճառքով։

«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

Սեպտեմբերի 12-ին Գյումրիում մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։ Երիտասարդը հիվանդանոցում մահացել է։ 64-ամյա տղամարդը...

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է․ Սպուտնիկ Արմենիա

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է․ Սպուտնիկ Արմենիա

Նյու Դելիում ընթացնող ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է թամիլյան դասական գրականության գլուխգործոց «Տիրուկկուրալի» ռուսերեն օրինակը, որի թարգմանիչը արևելագետ, Հնդկաստանի մասնագետ, գրող,...

Հայաստանը խցանված է Երևանում. փորձագետ

Հայաստանը խցանված է Երևանում. փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ.-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների քանակը շուրջ 1 միլիոն էր, որից մոտ 344 հազար ավտոմեքենա հաշվառված էր Երևանում, իսկ այսօր բնականաբար այս թվային պատկերը փոփոխվել է ավտոմեքենաների...

Շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա․ ահազանգ

Շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա․ ահազանգ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, SHAMSHYAN.com-ի զանգահարած վարորդներից մեկը պատմեց, որ իրենք արդեն մոտ 7 օր է՝ գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը։ «Մոտ 10 օր է գտնվում ենք ռուսական կողմում և մեզ արգելում են շարժվել։...

Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ Գառնիկ Դանիելյան

Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ աշակերտների գրագիտության ցածր ցուցանիշների համար մեղավոր են ուսուցիչներն ու տնօրենները։ Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են...