Կոչուբաևը զուգահեռներ է անցկացրել էլեկտրամոբիլների բիզնեսի և փաստաբանական ծառայությունների հարկման միջև

28 Ապրիլի, 2025

Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը զուգահեռներ է անցկացրել էլեկտրամոբիլների բիզնեսի և փաստաբանական ծառայությունների հարկման միջև ու ներկայացրել, թե ինչպես են հատուկ ռեժիմները չեղարկվում նույն ձեռագրով։

Նա գրում է.

«Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից որդեգրված հարկային քաղաքականությունը վկայում է այն մասին, որ մի շարք ոլորտներում պետությունը հրաժարվում է նախկինում սահմանված արտոնություններից՝ դրանք փոխարինելով համընդհանուր հարկային բեռի կոշտացմամբ։ Եթե 2022-2025 թթ. հանրային քննարկման կենտրոնում էր փաստաբանական գործունեության հարկումը ԱԱՀ-ով, ապա այժմ նույն ձեռագիրն ենք տեսնում էլեկտրամոբիլների ներմուծման ու վաճառքի ոլորտում։

Ի՞նչն է ընդհանուր։

1. Հատուկ կարգավիճակից՝ ընդհանուր դաշտ

Երկու դեպքում էլ խոսքը գնում է տարիներ շարունակ խրախուսվող ոլորտների՝ հարկային արտոնություններից զրկելու և համընդհանուր հարկային դաշտ տեղափոխելու մասին։ Ինչպես փաստաբանների դեպքում՝ ԱԱՀ-ից ազատված կարգավիճակից անցում ընդհանուր հարկման, այնպես էլ էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում՝ նախկինում մաքսատուրքից, ԱԱՀ-ից, այլ պարտավորություններից ազատվող սուբյեկտները տեղափոխվում են ընդհանուր հարկային պայմանների։

2. Հարկային անկայունություն և կանխատեսելիության բացակայություն

Իրավաբանական բիզնեսը, հիմնվելով տարիների կայուն կարգավիճակի վրա, չէր կանխատեսում նման կտրուկ անցում, ինչի արդյունքում հարկային բեռի կտրուկ աճ արձանագրվեց։ Նույնն էլ՝ էլեկտրամոբիլների ոլորտում. խրախուսման մեխանիզմների չեղարկումը խաթարում է բիզնեսի վստահությունը և խոչընդոտում երկարաժամկետ ներդրումային ծրագրերը։

3. Հանրային շահի ստորադասում ֆիսկալ շահին

Եթե փաստաբանական ծառայությունները արդարադատության համակարգի հասանելիության կարևոր բաղադրիչ են, ապա էլեկտրամոբիլները՝ շրջակա միջավայրի պաշտպանության։ Երկու դեպքում էլ, հատուկ կարգավիճակը նպատակ ուներ խթանել հասարակական նշանակության գործունեություն, սակայն երկու դեպքում էլ պետությունը գերադասեց կարճաժամկետ բյուջետային շահը։

4. Իրավաբանական անորոշություն և հապճեպություն

Ե՛վ ԱԱՀ-ն փաստաբանների նկատմամբ, և՛ նոր նախագծվող փոփոխությունները էլեկտրամոբիլների ոլորտում ընդունվում են առանց բավարար ազդեցության գնահատման և հանրային մասնակցության լիարժեք ապահովման։ Սա խախտում է բիզնեսի և մասնագիտական գործունեության կայունության սկզբունքը։

Ի՞նչ կարելի է եզրակացնել։

Պետության որդեգրած այս մոտեցումը ստեղծում է անվստահություն ինչպես մասնագիտական, այնպես էլ գործարար համայնքներում։ Սկզբում խրախուսում են, ստեղծում բիզնես մոդելներ հատուկ կարգավիճակներով, սակայն որոշ ժամանակ անց նույն ոլորտները հայտնվում են կտրուկ փոփոխությունների ներքո՝ առանց անցումային մեխանիզմների կամ արդարացի փոխհատուցման։

Այս խնդիրը ոչ միայն հարկային արդարության մասին է, այլ նաև բիզնես միջավայրի կանխատեսելիության և իրավական վստահության։ Եթե պետությունը ցանկանում է խթանել նոր ոլորտների զարգացումը, ապա հարկ է ընդունել, որ հարկային խրախուսումները պետք է ունենան հստակ, երկարաժամկետ և վստահելի քաղաքական հիմք»։

Նմանատիպ նյութեր

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմ» պետական...