Կոչուբաևի իրերը կվերադարձվեն. դատարանը բավարարել է միջնորդությունը

14 Նոյեմբերի, 2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, այսօր կայացել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով նախնական դատալսումները։ Դատական նիստի մեկնարկին Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ մեղադրական եզրակացությունը չի ստացել, ապա՝ միջնորդեց վերադարձնել առգրավված իր անձնական իրերը, այդ թվում՝ մեքենան, հեռախոսը, համակարգիչը և անձը հաստատող փաստաթղթերը։ Նշված անձնական իրերը գործով ճանաչված չեն որպես իրեղեն ապացույց։

Բացի այդ,  անձը հաստատող փաստաթղթի բացակայության պատճառով փաստաբանը զրկված է նաև մեղադրական եզրակացությունը ստանալու, ՔԿՀ-ներում որպես պաշտպան իր պաշտպանյալին տեսակցելու հնարավորությունից։  Դատարանը միջնորդությունը բավարարեց։ Նկատի ունենալով, որ Կոչուբաևը չի ստացել մեղադրական եզրակացությունը՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվել է  դեկտեմբերի 12-ին, ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակակվել է հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո, ընդ որում, ԱԱԾ-ն փաստաբանի ձերբակալությունն  իրականացրել է անհամաչափ ուժի գործադրմամբ՝ դիմակավորված վիճակում և գետնին պառկեցնելով։ Պարզվել է, որ փաստաբանի ցուցադրական ձերբակալության պատճառը եղել է նրա ֆեյսբուքյան գրառումը, որում փաստաբանը կոշտ քննադատել էր իրավապահներին՝ Մկրտիչ Սրբազանի կալանավորման համար։   Կոչուբաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ին՝ վաղ առավոտյան, հրապարակեց Կոչուբաևին երկու ամսով կալանավորելու որոշումը։ Այլ խոսքով՝ ՀՀ-ում փաստաբանը կալանավորվել էր խոսքի համար, ընդ որում, ձերբակալվել՝ ցուցադրաբար, ինչը մտահոգություններ է առաջացրել մասնագիտական համայնքում։ Փաստաբանի խափանման միջոցը փոխվել է հոկտեմբերի 28-ին։

Նմանատիպ նյութեր

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայություն չի եղել․ նա ակլոհոլ է օգտագործել

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայություն չի եղել․ նա ակլոհոլ է օգտագործել

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից առերևույթ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ յուրաքանչյուր...

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ն անցկացվում է պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրների մարզիկներ։ Հայաստանից առաջնությանը մասնակցում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի վեց մարզիկ, ինչպես նաև երկու մարզիչ։...

Զախարովան մեղադրել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հայ ժողովրդին մոլորեցնելու փորձի մեջ

Զախարովան մեղադրել է Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում հայ ժողովրդին մոլորեցնելու փորձի մեջ

  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններում որևէ հստակություն չի եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ թեև ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարները մայիսի 29-ի...

Տեռորիստական ձեռագիր. Ո՞վ է ում պատանդ պահում․ «Կարճ ասած»

Հայաստանում նոյեմբերի դրությամբ կա 1718 դատապարտյալ և 1523 կալանավոր։ Մեր երկրում գրեթե հավասար է նախնական կալանքի տակ գտնվող և օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձանց թիվը։ Նախնական կալանքի նման բարձր տեսակարար կշիռը լուրջ...

Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս

Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն, այս մասին գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը իր  Ֆեյսբուքյան էջում։ «Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն։ Եվրամիության...