ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ «Ժողովուրդ»

6 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ իշխանություններն այնպես են անում, որ ՀՀ-ում գործող յուրաքանչյուր կառույց սպասարկի իրենց շահերը, այդ թվում նաև սահմանադրական անկախ մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հայտնի է, որ գրեթե 3 տարի իշխանությունն իր սրտի ԿԿՀ նախագահին չի կարողանում գտնել, և Մարիամ Գալստյանը 2023 թվականի նոյեմբերի 20-ից ի վեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողն է, ով էլ կայացնում է իշխանահաճո որոշումներ։

ԶԼՄ բացահայտում, որը աչքաթող է արվել ԿԿՀ-ի կողմից

«Հետք»-ը գրել էր, որ Արարատի համայնքապետարանը 674 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի եղբոր ընկերության հետ։

Հոդվածում ասվում էր, որ 2025 թվականի մայիսի 23-ին Արարատի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 115 մլն 716 հազար դրամ է։

Համաձայն պայմանագրի՝ ընկերությունը պետք է իրականացնի Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի 3 փողոցների ասֆալտապատման աշխատանքները։

Աշխատանքները պետք է իրականացվեն երկու փուլով։ Առաջին փուլում ասֆալտապատվելու են Արմաշ բնակավայրի Անկախության փողոցը և Հանրապետության փողոցի առաջին և երկրորդ հատվածները, իսկ երկրորդ փուլում՝ Հայիրյան փողոցը։

«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի սեփականատերը Ստեփան Վարդանյանն է։ Նա Արարատ համայնքի ավագանու նախկին անդամ Սամվել Վարդանյանի եղբայրն է։

Սամվել Վարդանյանն ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձը շահերի բախման իրավիճակում հայտնվելու դեպքում պետք է իր վերադասին ներկայացնի շահերի բախման վերաբերյալ հայտարարություն։ Վերադաս չունենալու դեպքում պաշտոնյան շահերի բախման վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել ԶԼՄ հրապարակումը, և տեղեկությունների ուսումնասիրությամբ Հանձնաժողովի կողմից գնումների մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ չեն արձանագրվել, ուստի Հանձնաժողովը հրապարակման առարկան քննարկել է միայն Հանձնաժողովին համայնքի ղեկավարի կողմից շահերի բախման մասին գրավոր հայտարարություն չներկայացնելու համատեքստում։

Գործի քննության արդյունքում, Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն ապահովված չլինելու հանգամանքով պայմանավորված, վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշում չի կայացվել։

Վերջին շրջանում պետական գնումներում իշխանության կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցության շեմն աճում է, սակայն պատասխանատվության մակարդակը նվազում է»։

Նմանատիպ նյութեր

Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում․ ԱԳՆ

Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում․ ԱԳՆ

Օգոստոսի 10-ին, Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով...

Երկու անչափահաս երեխաների հետ ընտանիքը արգելափակվել է «Ջուխտակ վանք» տանող ճանապարհին

Երկու անչափահաս երեխաների հետ ընտանիքը արգելափակվել է «Ջուխտակ վանք» տանող ճանապարհին

Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ընտանիքը՝ երկու անչափահաս երեխաների հետ, արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական...

Հայաստանում քաղբանտարկյալների և ապօրինի հետապնդումների հարցը ահագնացող է․ Արամ Վարդևանյան

Հայաստանում քաղբանտարկյալների և ապօրինի հետապնդումների հարցը ահագնացող է․ Արամ Վարդևանյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով ներկայացրել է վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ․ Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին, հավանաբար, հետևում եք Ազգային ժողովի աշխատանքներին: Ըստ էության, բովանդակային տեսանկյունից...

«Պայքարը շարունակվում է»․ տեղի է ունեցել ՀՅԴ ՀԵՄ-ի 2026 թվականի բանակումը

«Պայքարը շարունակվում է»․ տեղի է ունեցել ՀՅԴ ՀԵՄ-ի 2026 թվականի բանակումը

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ ՀԵՄ 2026 թվականի բանակումը, որը կրում էր «Պայքարը շարունակվում է» խորագիրը։ Բանակմանը մասնակցել է շուրջ 300 երիտասարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։ Բանակման ծրագիրը հագեցած էր թիմային...

Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Անդրաշ Բակային

Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել Անդրաշ Բակային

Հունգարիայի խորհրդարանը Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային ընտրեց երկրի նախագահ։ Հաղորդում է CNN-ը։ Բական ընտրվել է հիմնականում արարողակարգային պաշտոնում՝ իշխող աջ-կենտրոնամետ «Տիսա» կուսակցության ձայների շնորհիվ։ Ընդդիմադիր «Ֆիդես» կուսակցության...