Կոռուպցիան ամբողջությամբ հաղթահարված չի․ Թադևոս Ավետիսյան 

4 Մարտի, 2026

Այո, ճիշտ է, որ կոռուպցիան ամբողջությամբ հաղթահարված չի աշխարհի որևէ երկրում: Ճիշտ է նաև, որ բազմաթիվ երկրներ կան, որոնք ունեն դրական փորձ և արդյունավետ կերպով կանխարգելում և հետևողականորեն նաև փոքրացնում են կոռուպցիայի ծավալները և դրա ահռելի ահագնացող բացասական հետևանքները: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Կոռուպցիայի և դրա հետևանքների մասին հանրային լայն քննարկումները մեր երկրում ինքնին վկայում են, որ այս հիմնախնդիրը շարունակվում է չլուծված մնալ նաև հանրային ընկալման տեսանկյունից: Եվ ես արձանագրում եմ, որ քաղաքական շահարկումները բառից բուն իմաստով այս թեմայի չեն բխում հակակոռուպցիոն պայքարի լավագույն շահից: Ի՞նչ է կոռուպցիան, որո՞նք են դրա դրդապատճառներն ու դրսևորումները, որոնք պետք է լինեն հենց դրա դեմ համակարգային պայքարի թիրախ:

Կոռուպցիան միայն կաշառակերությունը չի, այն ունի ավելի խորը արմատներ և դրս պատճառներ կոռուպցիան լայն իմաստով պաշտոնատար անձի ցանկացած գործողություն, անգործություն կամ անփութությունն է, որի հետևանքով այդ անձը կամ նրա հետ փոխկապակցված խումբը ստանում է քաղաքական, տնտեսական և այլ օգուտներ և կամ հանրությունը կրում է անհատական ու հավաքական վնասներ պետբյուջեի փոշիացման ձևով, անարդյունավետ հանրային ծախսերի միջոցով սոցիալ-տնտեսական հնարավորությունների կորստի ձևով կամ սեփական իրավունքները խախտվելու և դրանք պաշտպանելու հնարավորությունների պակասի ձևով:

Այս սահմանման ներքո բերեմ տարբեր ոլորտներից ակնհայտ փաստեր, որոնք մեր աչքի առջև են, դրանց կոնկրետ դրսևորումները, որոնք ունեն թաքնված կոռուպցիոն ռիսկեր, տարածման և զարգացման պարարտ հող, ցավոք սրտի, և դուրս են իրական և ամբողջական թիրախավորումից»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով

Դատարանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին, պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով: Այս մասին հայտնեց է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Նրա խոսքով, դատական նիստից հետո տիկին Մանուկյանը...

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը

Չորեքշաբթի` սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում  տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ...

Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի նկարած քարտեզը. 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն Ալիևին հարց էր ուղղել․ «Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը...

Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները․ ԿԸՀ

Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները․ ԿԸՀ

2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում...

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը և ևս 18 հայ բանտարկյալներ զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից, գրում է Human Rights Watch-ը։ Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց...