Քրեակատարողականի պարզաբանումը «Նուբարաշեն» ՔԿՀ–ում կատարվողի մասին

3 Ապրիլի, 2025

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է․

«Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության #Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։

Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։

Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։

Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն հիմնարկի բուժանձնակազմի կողմից իրականացված ռենտգեն հետազոտության արդյունքում վերջիններիս մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել»։

Ավելի վաղ հայտարարել ենք, որ ՄԻՊ հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ։ Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին

 

Նմանատիպ նյութեր

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...