Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում. «Ժողովուրդ»

29 Հունվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն պահին, երբ ՔՊ վարչությունը մերժում է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Ջուլիետա Ազարյանին, Հայկ Սարգսյանին, անգամ Հայկ Ցիրունյանին, նույն այդ վարչությունը ընտրացուցակի թեկնածու է դարձնում մի մարդու, որի անունը կապվում է քրեական վարքագծի, սպառնալիքների և բռնության պատմությունների հետ։ Այլ կերպ ասած՝ քրեական տարր է, որի գոյությունը որևէ քաղաքական թիմում արդեն խնդիր է։

Խոսքը իշխող կուսակցության անդամ, Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի մասին է, ով այսօր ոչ միայն ՔՊ շարքում է, այլև ցանկություն ունի պատգամավոր դառնալու։

Հանրային դաշտում արդեն շրջանառվում է տեսանյութ, որտեղ ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է ֆուտբոլի գնացող 7–8 տարեկան երեխային իջեցրել մեքենայից միայն այն պատճառով, որ երեխան արցախցի է եղել և քննադատել է Նիկոլ Փաշինյանին։ «Դավաճան Նիկոլը հողերը տվեց… պուճուր երեխա», — զայրացած պատմում է ՔՊ-ականը։

Սրան հաջորդում են արդեն ուղիղ սպառնալիքները․ Թորոսյանը տեսանյութում ասում է, որ ճշտել է երեխայի ծնողների աշխատանքը և համախոհներին խոստանում է՝ «Երկուշաբթի կզբաղվեմ դրանցով… նման մարդկանց դուրս ենք շպրտելու համակարգից»։

Երեխայի ընտանիքը Արցախից տեղահանված է, մայրը աշխատում է համայնքային ենթակայության հաստատությունում։ Թեպետ նա նշել է, որ իր որդու հետ կոպիտ վերաբերմունք չի եղել, պաշտոնատար անձի հանրային խոսքը և սպառնալիքներն արդեն իսկ ինքնին խնդիր են։

Իրավապահները, սակայն, ոչինչ չեն տեսնում․ Քննչական կոմիտեն, իհարկե, նրան որպես մեղադրյալ է ներգրավել գործով, բայց արդյունք չկա։ Նույն Սուրեն Թորոսյանը մեղադրյալ է նաև մեկ այլ գործով՝ համագյուղացուն փայտով հարվածելու և դեմքին գազ փչելու դեպքով։

Եվ այս ամենի ֆոնին՝ ՔՊ-ական պաշտոնյան տեսանյութում ողջույններ է հղում տեղական ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ հայտարարելով․ «Քարշ տուր, տներից հանի»։

Այսպիսով, երբ իշխող կուսակցությունը խոսում է «նոր քաղաքական մշակույթից», պարզվում է՝ այսպիսի վարքագծով մարդիկ են դառնում ընտրացուցակի թեկնածու։

Եթե սա է ՔՊ-ի «արժեհամակարգը», նշանակում է, որ բարեվարքության նոր սանդղակ է կառուցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ որքան անկիրթ, բռի, քրեածին, այնքան ողջունելի իշխանության համար»։

Նմանատիպ նյութեր

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից...

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն երեկ տեղեկացրել էր, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքում ավտոկայանատեղիի հետ կապված ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, մասնակցել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Պետական եկամուտների կոմիտեի հերթափոխի պետերից Կարեն...

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն․ ԹՐԻՓՓ-ի հետ կապված «Հայաստան» խմբակցության մտահոգությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացնում  է TRIPP-ի իրական վտանգները. «Դուք արդեն տեսաք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում քննարկվեց հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը, որը կարգավորում է TRIPP-ի գործունեությունը և մանրամասներ է...

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...