ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»

27 Հունիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում պաշտոնների բաշխման գործընթացը շարունակվում է, ԱԺ խոսնակի թեկնածուի ընտրությունից հետո պատրաստվում են ՔՊ վարչության նիստում փոխխոսնակներ ընտրել։ Առաջադրումները սկսվել են նախօրեից, երեկվա դրությամբ 2 թեկնածու էր առաջադրվել՝ Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը:

Այսօր առաջադրումների վերջին օրն է, թեկնածուներն էլեկտրոնային նամակով ուղարկում են իրենց հայտը, աշխատակազմը թեկնածությունները պետք է ներկայացնի վարչության քննությանը: Ըստ ամենայնի՝ եկող շաբաթ էլ ՔՊ վարչությունը կընտրի փոխնախագահների թեկնածուներին։

Մեզ ասացին, որ կարծես թե քաղաքական որոշում կա, որ երկու փոխխոսնակներից մեկը կին լինի, այս պատճառով էլ ՔՊ գրեթե բոլոր կանայք ցանկանում են առաջադրվել։ Ոմանք վստահ են, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական թատրոնն է` ոչ մի ընտրություն էլ չկա, ինքն է որոշողը: Մյուսները պնդում են, որ որոշ դեպքերում ընտրվողները Նիկոլի սրտով չեն` նա չէր ուզենա, որ նրանք ընտրվեին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 27․ 06․ 26

Նմանատիպ նյութեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը: Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և Գյումրիում։ ՌԴ նախագահի միջազգային մշակութային...

Արաբկիրում մեքենաներից գողություններ են կատարվել․ պարզվել է կասկածյալների ինքնությունը

Արաբկիրում մեքենաներից գողություններ են կատարվել․ պարզվել է կասկածյալների ինքնությունը

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ հաղորդումներ, որոնք ունեին մեկ ընդհանրություն՝ բոլոր դեպքերում մեքենաներին թողել էին գրառումներ։ Տարել էին հաշվառման համարանիշներ, կողային հայելիների ապակիներ, մի...

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին. «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...