ՔՊ-ում երկրորդ շոկն ապրեցին. «Հրապարակ»

5 Ապրիլի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ շոկն ապրեցին երեկ՝ նախ Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքներից, ապա՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, որ «առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության» քվեներ է տալիս Վարդան Ղուկասյանին։ ՔՊ-ն, որ լռելու հրահանգ ուներ ընտրություններից հետո, երեկ րոպեական մարտական պատրաստության բերվեց, և մեկը մյուսին հերթ չտալով` մի կենտրոնից բաժանված տեքստերով սկսեցին խոսել «քաղաքական առևտրականների», «ձայն գողացողների» մասին:

Ընտրված համայնքապետերին բերդ գցող, ընդդիմադիր ցուցակներից մարդ «գողացող» ՔՊ-ականները տվայտվում էին՝ ինչպես կարելի է ընտրողի ձայնը ստանալ ու տալ ուրիշին: Մինչդեռ, անգամ Երևանի ընտրություններից հետո, ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը՝ Դոգի «բուքսիրով» քաղաքի կառավարումը ստանձնեցին, ավելի վատ որոշման գնալով և հանցավոր խմբավորմանն օգտագործելով: Գյումրու ընտրություններից հետո էլ է ՔՊ-ն պատրաստ եղել ցանկացած տիպի առևտրի, միայն թե Գյումրին չտա ընդդիմությանը։

Մեր լրագրողը նկատել է, որ քվեարկությունից հետո, ձայների հաշվարկի ժամանակ ՔՊ-ականները Սարիկ Մինասյանի շտաբում պատից կախված մեծ մոնիթորով հատուկ առանձնացրել ու հետևել են  ոչ միայն ՔՊ-ի ձայներին, այլև՝ «Եվրադաշինքի», և երկու ուժերն էլ առանձնացրել կանաչ գույնով։ Հույս են փայփայել, որ գոնե արևմտամետների խմբակը մի 7 տոկոս կհավաքի, և կկարողանան ստանձնել Գյումրու կառավարումը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Axios պորտալին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող...

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...