ՔՊ-ում ելքեր են փնտրում․ «Հրապարակ»

25 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

ՔՊ վարչությունն առաջիկա օրերին կորոշի, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու պատգամավորության թեկնածուների ընտրությունը։ Նրանց ընտրելու են ՔՊ արտահերթ համագումարում, որը, ամենայն հավանականությամբ, կհրավիրեն մարտի վերջերին, այսինքն, ինչպես վարչությունն ընտրեցին, այնպես էլ մոտ հազար պատվիրակ ընտրություն կկատարի առաջադրված եւ վարչության կողմից գրանցված թեկնածուների ցանկից։ Նախնական քննարկումներն այն մասին են, որ, դիցուք, 200 թեկնածուից ընտրիչներին ընտրելու հնարավորություն կտան 30 հոգու, այսինքն, ամեն ընտրիչ այդ ցուցակից կարող է 30 հոգու ընտրել, ընտրության արդյունքներով էլ կկազմվի ցուցակը՝ ըստ ձայների քանակի։

Ի դեպ, իշխող թիմում քննարկում են նաեւ պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ եւ այլ մասնագիտության մարդիկ: Իսկ թե ինչպես նրանց ընդգրկել ցուցակում` առանց մրցույթի՞, թե՞ մրցույթով, այս հարցերին դեռ չեն հասել։

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Axios պորտալին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող...

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...