ՔՊ-ն Հայաստանը վերածում է Արևմտյան Ադրբեջանի, եկել է սթափվելու և ՔՊ-ին հեռացնելու ժամանակը. Տաթևիկ Վիրաբյան

12 Հունվարի, 2026

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական բենզինի սիրահարները՝ ՔՊ-ականներն ամեն գնով ուզում են հայ ազգին համոզել, որ Ադրբեջանը բարեկամ երկիր է․ միգուցե Նիկոլի համար՝ այո, սակայն ոչ հայ ազգի համար, Ալիևն արդեն էն հին Ալիևը չէ, որ Արցախում հայ երեխաներին ու կանանց մորթելու հրաման էր տալիս։

Եռաբլուրի մասին ՔՊ-ն մոռացել է՝ հայ զինվորներին տարել են գիտակցված պարտության, 5000 զինվոր են բերել Եռաբլուր՝ հիմա էլ հայ ազգին կոտորող և թշնամի անվանող Ադրբեջանից բենզին են գնում։ Դե բենզին են գնում Նիկոլի սրտի օլիգարխները՝ մուծվելով նաև վերևներին, իսկ ընտրություններին այդ օլիգարխները ՔՊ-ի համար ձայներ են հավաքելու՝ իրենց աշխատողներին ստիպելով քվեարկել Փաշինյանի օգտին, քանի որ ոչ մի հայ սեփական կամքով Նիկոլ չի ընտրելու։

Հայեր ջան՝ ՔՊ-ն Հայաստանը վերածում է Արևմտյան Ադրբեջանի, եկել է սթափվելու և ՔՊ-ին հեռացնելու ժամանակը․ այլ շանս չի լինելու»։

Նմանատիպ նյութեր

Եթե մարդու տունը 3 տարի առաջ 50 000 դոլար էր, հիմա 100 է. նա կրկնակի հարստացել է. Նիկոլ Փաշինյան

«Չեմ ուզում թաքցնել՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ես նամակներ եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացել են և այլն, և այդպես շարունակ։ Իհարկե, դա մեզ համար զուտ սոցիալական առումով մտահոգիչ ենք համարում,...

Կառավարությունը վերանայել  է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

Կառավարությունը վերանայել է ցեմենտի ներմուծման սահմանափակումները

ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 1–ի նիստում ընդունել է որոշում։ Արդյունքում կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան...

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է. «Հարկային ստուգումների անվան տակ Քննչականը հերթական բիզնեսն է կապարակնքել։ Սա այն է, ինչի մասին ԱԺ իմ ելույթում զգուշացնում էի. Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ...

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջուկային ոլորտում համագործակցություն կառուցելիս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Մենք կարող ենք այդ...

Եթե դու ՔՊ-ին քվեարկել ես, պետք է պատրաստ լինես տունդ կիսել ադրբեջանցիների հետ․ քաղաքագետ

ԵԽԽՎ զեկույցը, հայ-ռուսական հարաբերությունները, Մոսկվայի հնարավոր պահանջները, Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ առաջ քաշվող պահանջներն ու «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ այս և այլ հարցեր YerevanToday-ի տաղավարում քննարկել ենք քաղաքագետ Բենիամին...